Անկարան քրդերին փորձում է ապացուցել, որ տարածքները, որոնց համար նրանք կռվում են, հայկական են

12167635_1040794675970869_1345075875_n

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքից է կարծես թե սկսվել ձևավորվել Քուրդիստանը կամ Քրդական ինքավարությունը: 2015 թ. օգոստոսի 3-ին մի քանի օրով այստեղ ևս հռչակվեց ինքնավարություն, որն ավելի շատ կրում էր սիմվոլիկ բնույթ: Սակայն այս անգամ քրդերն ավելի լուրջ են տրամադրված: Յուքսեքովա քաղաքը սույն թվականի հոկտեմբերի 19-ին հռչակեց իր ինքանավարության մասին, քաղաքում առկա Թուրքիայի պետական դրոշները փոխարինվեցին PKK (Քրդական բանվորական կուսակցություն)-ի դրոշներով : Քաղաքում նույնիսկ հրաժարվել են որպես դրամական միջոց օգտագործել Թուրքիայի դրամական միավոր հանդիսացող լիրան, փոխարենը գործածության մեջ են դրել իրանական ռիալը և իրաքյան դինարը:

Թուրքական զորքրերը հոկտեմբերի 20-ին փորձ են արել զինտեխնիկա մտցնել քաղաք, սակայն հանդիպելով լուրջ դիմադրության, դադարեցրել են հետագա գործողությունները, խուսափելու համար հնարավոր լուրջ կորուստներից ՝ հաշվի առնելով նախօրեի նախադեպը, երբ , ըստ քրդական աղբյուրների՝ PKK-ն ոչնչացրել էր թուրքական բանակի մի ամբողջ գումարտակ իր հրամանատարական կազմով:

Այս ամենի ֆոնին պաշտոնական Անկարան հոկտեմբերի 20-ին մեզ՝ հայերիս համար, մի հետաքրքիր թեմա դրեց շրջանառության մեջ: Այսպիսով, Անկարան իր խորը մտահոգությունն է հայտնում Յուքսեքովայում գտնվող հայկական եկեղեցու ճակատագրի համար: Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության՝ Յուքսեքովայում հայերի կողմից դարեր առաջ կառուցված եկեղեցու հետագա ճակատագիրը , որն իրենից ներկայացնում է մշակույթային լուրջ արժեք, վտանգված է PKK-ի ահաբեկչական գործողությունների պատճառով:

Ըստ իս՝ Թուրքիան այս քայլով հասկացնում է քրդերին, որ դա ձեր հողը չէ, և դրա իրական տերերը այլոք են: Թուրքիայի տարածքում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որոնք ավերակ են դարձել կամ անհետ քանդվել են հենց թուրքական կառավարության որոշմամբ ու ցուցումով: Թուրքիան վերջին մեկ շաբաթում գործի դրեց իր զինանոցի համարյա բոլոր զենքերը քրդերի դեմ, ընդհուպ իր համար այդքան տհաճ ու գխացավ դարձած հայկական գործոնը:

Կարծում եմ սա դեռ սկիզբն է, և Թուրքիան անպայմանորեն տարածքների՝ հայկական, այլ ոչ քրդական լինելու փաստը կդնի ակտիվ շրջանառության մեջ: Փաստացի վտանգը գալիս է քրդերի կողմից , քանի որ այսօր քրդերն են հայտ ներկայացրել այդ տարածքների համար այլ ոչ թե հայերը : Նկարում Յուքսեքովայում գտնվող հայկական եկեղեցին է, որի անվանման մասին ոչինչ չի ասվում:

Կարեն Հովհաննիսյան

12144653_1042905569093113_4935683652327551304_n

12105878_1042905575759779_4402330352148037013_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *