Ադրբեջանի փոխվարչապետը նեղսրտել է

11046717_919460988117418_1067621112937762457_n
Ալի Հասանով վերնագրով այս մարդը, որը փոխվարչապետ լինելուց բացի, նաև այսպես կոչված «փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի» նախագահն է, հայտարարել է, որ իրենց բոլոր խնդիրների համար մեղավոր են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող այդ երեք երկրները վերջին 20 տարում ոչինչ չեն արել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Ես շարունակելու եմ քննադատել այդ երկրներին այնքան ժամանակ, քանի դեռ վերջ չի տրվել մեր հողերի օկուպացիային և այն չի վերադարձվել մեզ», — նշել է Հասանովը:
Փաստորեն` Ալի անունով այս խելքի տոպրակը կարծում է, կամ չի կարծում` ուղղակի փորձում է շարքային ադրբեջանցիների ուղեղը մտցնել, որ Մինսկի խումբն ստեղծվել է Ադբեջանի «օկուպացված» տարածքներն իրենց վերադարձնելու համար: Դե, եթե իրոք նա այդպես է կարծում, ուրեմն խեղճ մարդուն այլ բան չի մնում, քան անիմաստ բարբաջելը:
«ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան խոչընդոտում են 3 մուսուլմանական երկրների` Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի մերձեցմանը», -սա նույնպես Հասանովի մտքի գոհարներից է: Գոնե շուտ ասած լիներ, որ մենք էլ այսքան ժամանակ չկարծեինք, թե Ադրբեջանի ու Իրանի ոչ բարեկամական հարաբերությունների պատճառը Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնություններն են:
«Մեծ առաջնորդ Հեյդար Ալիև — ժամանակակից ադրբեջանական պետության հիմնադիր» ծիծաղելի անվամբ կոնֆերանսի ժամանակ Հասանովի հնչեցրած այս և այլ մարազմատիկ և հիմար մտքերի մասին ադրբեջանական լրատավական կայքերից մեկում տեղադրված հոդվածի մեկնաբանությունների մասում նկատեցի մի ադրբեջանցու հեգնական մեկնաբանություն`«Դե իհարկե, մեր բոլոր խնդիրներում ողջ աշխարհն է մեղավոր», և մի հայ տղայի մեկնաբանություն` «Դուք մեծարում եք Հեյդար Ալիևին ու մոռանում, որ նրա հիմնադրած ժամանակակից Ադրբեջանում Ղարաբաղ անվամբ տարածք չկա»:

Կարեն Սահակյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *