Ակտիվության նշույլներ

timthumb

ԵԽԽՎ-ում հակահայկական նախագծերի հարցում 50/50 տարբերակով հաջողության կամ անհաջողության հասնելուց անմիջապես հետո հայկական պատվիրակությունը կարծես թե գիտակցել է, որ անհրաժեշտության դեպքում կարող էր ավելի լավ աշխատել և ավելի լավ արդյունք ապահովել, և հիմա փորձում է ակտիվության նշույլներ ցույց տալ: Մասնավորապես պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Սամվել ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի ելույթներն ու կոչերը ԵԽԽՎ-ին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոնտահարման բազմաթիվ դեպքերին ուշադրություն դարձնելու և մինչև ընդհուպ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, կարող են անհանգստացնել մեր՝ ոչ բարով հարևաններին:

Հասկանալի է, իհարկե, որ ԵԽԽՎ-ի որոշումներն իրակավական բնույթ չեն կրում, սակայն մենք և մեր՝ ոչ բարով հարևաններն այդ կառույցի անդամներն ենք, և ցանկացած որոշում էլ ամեն դեպքում ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ: Մնում է լավատեսությամբ լցվել և ակնկալել, որ մեր քաղաքական գործիչները գոնե միջազգային քաղաքականությունում կարող են սկսել նաև հաջողություններ արձանագրելը:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *