Լավ բանը պետք է նաև արդյունավետ լինի

timthumb

Վերջին օրերի ընթացքում Facebook-ի հայաստանյան տիրույթում իրականացվում է «Սելֆի աղջկաս հետ» ֆլեշմոբը, որի շրջանակներում օգտատերերը տարածում են իրենց դստրերի հետ՝ իրենց լուսանկարները: Այս ֆլեշմոբն իրականացնելու նպատակը ներկայացվում է որպես սելեկտիվ աբորտների դեմ պայքարի ձև, որովհետև Հայաստանում այդ առումով ցուցանիշները մտահոգիչ են՝ կապված մենթալիտետի որոշ առանձնահատկությունների հետ:

Իհարկե, այս ամենը շատ գեղեցիկ է նայվում, նկարներն էլ հրաշալի է, նկարների մանուկներն էլ, սակայն արդյունավետության տեսանկյունից՝ ես չէի ասի, թե այսպիսի ֆլեշմոբերը որևէ արդյունավետություն կարող են ունենալ, ավելի շուտ՝ դրանք ժամանցային բնույթ են կրում: Խնդիրն այն է, որ միայն տղա երեխա ունենալու մոլուցքը Հայաստանում այսօր հիմնականում տարածված է գյուղական բնակավայրերում. ես չէի ասի, թե Երևանում այդ երևույթը զգալի է: Իսկ գյուղական բնակավայրերի բնակչությունը, չեմ կարծում, թե օրն անց է կացնում Facebook-ում և կարող է տեսնել այդ ֆլեշմոբն ու դրանից ազդվել: Ավելին, այդ մարդկանցից շատերը նույնիսկ համացանցից ընդհանրապես չեն օգտվում, հետևաբար մեսիջը տեղ չի հասնում նրանց, ում իրականում պետք է տեղ հասներ: Դրա փոխարեն սելեկտիվ աբորտների դեմ պայքարն իրականում պետք է լինի պետական, օրենսդրական մակարդակով, անհրաժեշտության դեպքում՝ խիստ միջոցներով, արգելքներ կիրառելով և գյուղաբնակ շրջաններում ոչ թե վիրտուալ, այլ ռեալ քարոզչական միջոցառումներ անցկացնելով:

Լավ բան են անում, բայց լավ բանը պետք է նաև արդյունավետ լինի:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *