Առաքել Մովսիսյանին նշանակեք ԱԳ փոխնախարար

timthumb

Այն, որ հայ-իտալական բարեկամությունն ու համագործակցությունն այսուհետ միշտ ամուր հիմքերի վրա է դրված լինելու, դրանում կարող ենք այլևս կասկած չունենալ և հանգիստ խղճով անցնել մյուս գործերին, այս հարցը համարելով լուծված, իսկ էջը՝ փակված: Բանն այն է, որ 2 օր առաջ տեղի ունեցած «Հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով քննարկմանը հայկական կողմից մասնակցել է նաև ոչ ավել, ոչ պակաս՝ ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը: Այո, հենց նա, և նրան իտալացիները չէին հրավիրել, այլ՝ հայկական կողմը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամության խումբն էր իր հետ բերել՝ հավանաբար գտնելով, որ իտալացիների հետ բանակցելու, քննարկելու համար Առաքել Մովսիսյանը ամենահարմար մարդն է: Ի՞նչ իմանաս, միգուցե հաշվի առնելով, որ իտալացիները տաքարյուն, կռվարար և լեզվակռիվներ սիրող ժողովուրդ են, մեր պատգամավորական խումբը ենթադրել է, որ նրանց կարող են դու՞ր գալ Առաքել Մովսիսյանի հայհոյանքները, եթե իհարկե, Առաքել Մովսիսյանը որոշեր հանկարծ խոսել…

Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Առաքել Մովսիսյանը ողջ քննարկման ընթացքում ոչինչ չի խոսել, որովհետև դատելով լուսանկարներից և այդ լուսանկարներում երևացող՝ Մովսիսյանի նստելու ձևից ու դեմքի արտահայտությունից՝ կարելի է միանշանակ ասել, որ մարդը մեղմ ասած՝ «փաթթած ուներ», թե այնտեղ ինչ են խոսում, ինչի մասին են խոսում, ովքեր են խոսում: Ուղղակի պետք էր այդտեղ նստել, սպասել մինչև քննարկման ավարտն ու վերջ, կարգն է այդպիսին:

Եվ Առաքել Մովսիսյանի մոտ փաստորեն դա ստացվեց, ուստի ես կարծում եմ, որ այսուհետ պատգամավորին արժե ներգրավել մասնավորապես օտարերկրացիների հետ բանակցելու գործընթացներում: Օրինակ՝ իշխանությունները կարող են նրան նշանակել ՀՀ ԱԳ փոխնախարար, միևնույն է՝ հաճախ պարզապես անելու ոչինչ չի լինի, իսկ ուղղակի նստել նա կարողանում է, շատ էլ հարմար կլինի այդ գործի համար: Հիմա կասեք, թե բայց ինքը դրա համար գիտելիքներ չունի: Բայց չէ՞ որ մեր երկրում շատերն են լուրջ պաշտոններ զբաղեցնում առանց գիտելիքներ ունենալու, իսկ Առաքել Մովսիսյաննն ինչո՞վ է նրանցից պակաս որ…

12920441_1556172338046257_3397120214458219629_n

46293_1556172221379602_2479338579922740090_n

12065784_1556172171379607_7342233560975756918_n

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *