Ի՞նչ կարող է մեզ տալ Արցախի անկախության ճանաչումը

timthumbՀայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին արդեն բազմաթիվ վերլուծություններ են արվել, տարբեր տեսակետներ են հնչել: Բնավ չցանկանալով կրկնել՝ ես ընդամենը ուզում եմ շատ ավելի մատչելի ձևով ու առանց ավելորդ ու անհասկանալի տերմինաբանության ներկայացնել այն, ինչ կարող է մեզ տալ Արցախի անկախության ճանաչումը:

Մինչև այսօր արցախյան հիմնախնդրի լուծումը (եթե կարելի է լուծում համարել, որովհետև անձամբ ես որևէ լուծում չեմ տեսնում), ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի և Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ է: Եվ հենց դրա համար էլ հարցը չունի լուծում, քանի որ կա շատ պարզ հակասություն: Խոսքս տարածքային ամբողջության և ազգերի ինքնորոշման սկզբունքների մասին է, որոնք համատեղ կիրառվել ուղղակի չեն կարող, այնինչ ընդունված ձևաչափը ենթադրում է համատեղ կիրառում, ինչը պարզապես աբսուրդային է, անհեթեթ: Եթե սեղանին դրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, ապա ի՞նչ ազգի ինքնորոշման մասին կարող է խոսք լինել: Եթե սեղանին դրվում ազգերի ինքնորոշման հարցը, ապա ի՞նչ տարածքային ամբողջականության մաիսն կարող է խոսք լինել, չէ՞ որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունն» այդ դեպքում պարզապես չի կարող պահպանվել:

Դա միայն Արցախի՝ անկախ պետություն դառնալու դեպքում, իսկ ես դեռ չեմ խոսում ազատագրված շրջանների մասին, որոնք հայերը չեն պատրաստվում վերադարձնել…

Այսպիսով, քանի դեռ քննարկվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցը, Արցախի հարցը չունի լուծում և չի կարող ունենալ, որովհետև բոլոր դեպքերում սա փակուղի է լինելու: Խոսքս հենց այս գործող ձևաչափի մասին է, որի հիմնական սկզբունքներն իրենք իրար հակասում են:

Իսկ եթե Հայաստանն ընդունի Արցախի անկախությունը, դա արդեն բեկում կմտցնի հարցի մեջ և այլ զարգացումների համար ճանապարհ կբացի. ամեն ինչ չափից ավելի պարզ է: Ես կարծում եմ, որ բեկումն ամեն դեպքում անհրաժեշտ է, հակառակ դեպքում միշտ փակուղու առջև ենք կանգնելու:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *