Պահանջվում է Բիբինին բամփող կամ բամփելը որպես կենսական անհրաժեշտություն

11334322_1005698589470657_593558600_n
Երեկ Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանին հիշեցրել են «բամփելու» վերաբերյալ իր՝ ժամանակին տված խոստման մասին: Իհարկե, հարցադրում եղավ նաև, թե արյո՞ք բամփելը մտնում է վարչապետի լիզորությունների մեջ, սակայն, ես կարծում եմ, որ այս պահին դա կարևոր չէ: Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ է ընդհանրապես «բամփը» և նրա դերը քաղաքական-հասարակական կյանքում: Եվ ահա ելնելով այսօրվա իրավիճակից, էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման հետ կապված՝ սոցիալական բունտի հասունացման վտանգից՝ ես կարծում եմ, որ բամփելը այսօր որոշ իմաստով կարող է հանդիսանալ կենսական անհրաժեշտություն: Իհարկե, խոսքս աջ ու ձախ բամփելու մասին չէ, այլ կոնկրետ, թիրախավորված: Օրինակ, իշխանությունների կողմից բամփվելու պոտենցիալ թիրախ կարող է լինել ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինը: Ասեմ ավելին՝ դա կլինի ժողովրդահաճո բամփ, այդ բամփը կողջունվի հասարակության լայն շերտերի կողմից: Դա կլինի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան բամփ

Մնում է գտնվի բամփողը: Իշխանության ներկայացուցիչներից ո՞վ կհամարձակվի բամփել Բիբինին: Միգուցե հայտարարությու՞ն տանք՝ «Պահանջվում է Բիբինին բամփող»: Եվ կարևոր էլ չէ, թե վարչապետի կողմից նախկինում խոստացված բամփերը եղան, թե ոչ, եկեք անցյալով չապրենք, այլ մտածենք ներկայի մասին: Իսկ ներկայում ունենք պոտենցիալ «բամփացու»:

Հարգելի իշխանավորներ, հիմա հարց է, թե ձեզանից ո՞վ կուզի կամ կարող է բամփել Բիբինին: Բայց դե մյուս կողմից ինչու՞ չպետք է կարողանաք որ… Չէ՞ որ դուք հզոր եք…

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *