Խուճապն ու Բիբինի հետույքը փրկելու դժվարությունը

10924776_932552290096828_6111042882245057112_n

Այ հիմա ռեժիմը կարծես թե խուճապի մեջ է, բայց խոսքս ոչ թե մեր իշխանական և ընդդիմադիր ռեժիմների մասին է, այլ այս անգամ՝ Կրեմլի ռեժիմի: Խուճապը չկարողանալով տիրել մեր ռեժիմներին՝ իր հայացքը թեքեց դեպի Ռուսաստան: Եվ Ռուսաստանին կարծես թե տեղ հասավ, որ մենք հասկացել ենք, որ հոսանքի թանկացման մեջ իրենց գործոնը կա, որ մենք ոչ միայն հասկացել ենք, այլև չենք լռելու և դրանով իսկ վտանգվելու է իրենց հեղինակությունը տարածաշրջանում, և որ հետևանքները իր համար կարող են անցանկալի լինել: Ահա այստեղից սկսվեց խուճապը, և այդ խուճապին տրվելով՝ Ռուասատանը 2 օրվա ընթացքում արդեն 3 զիջում կատարեց Հայաստանին: Նախ, երեկ մեզ հանձնեցին Պերմյակովին, ապա՝ ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցվեց ռուսական ընկերությունը աուդիտի ենթարկելու հարցը, ինչը այլ պարագայում այդքան էլ հեշտ չէր լինի համաձայնեցնելը, և դրանից հետո էլ՝ այսօր իմացանք, որ Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնում նաև Հրաչյա Հարությունյանին: Եթե զենք գնելու համար տրմադրվող նոր վարկն էլ հաշվենք՝ ինչ-որ մի տեսակ հանկարծակի ու շատ չբարիացա՞վ մեր ռազմավարական «դաշնակիցը»: Եվ այն էլ՝ 2 օրում ու ասյպես վրա-վրա: Շատ տարօրինակ բարիություն է, դրա համար ես ենթադրում եմ, որ իրականում սա ավելի շատ հենց այդ չարաբաստիկ խուճապն է, որը այս պահին հանգրվանել է Կրեմլում:

Սրանով ռուսները մի կողմից կարող են փորձել մեղմել հայ ժողովրդի դժգոհությունն ու արդարացի զայրույթը, մյուս կողմից էլ կարող են փորձել նման քայլերով շեղել հայ հանրության ուշադրությունը թանկացման խնդրից և թուլացնել պայքարը, և ինչու չէ՝ նաև փորձել այդպես փրկել Բիբինի հետույքը: Հնարավոր է՝ այդպիսի հաշվարկ էլ կա, բայց իմ կարծիքով՝ դա ճիշտ հաշվարկ չէ, և այս իրադրությունում ամենադժվարը կլինի հենց Բիբինի և ռուսական ընկերության հետույքը փրկելը, մանավանդ որ աուդիտի խնդիր կա: Այնպես որ խուճապը այդքան էլ հաճելի բան չէ՝ տվյալ դեպքում ռուսական կողմի համար, և քանի այդ խուճապը հյուրընկալվում է Կրեմլում, Հայաստանը չի բացառվում, որ Ռուսաստանից մի քանի այլ այսպիսի «նվերներ» ու զիջումներ էլ կստանա:

Իհարկե, այս պահին, հայ հասարակության մեծամասնության պահանջը մեկն է, և «նվերները» նրանց այդքան էլ չեն մխիթարի, չնայած որ նաև չի խանգարի: Բայց դրա փոխարեն, ավելի լավ կլինի, որ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները կոնկրետ բարձրացված խնդրի լուծման մասին, որը առաջացել է ռուսական ընկերության և այդ ընկերությունում աշխատող՝ հայ և ռուս պաշտոնյաների պատճառով:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *