Ձրիակերների թիվը մոտ 30-ով կքչանա, մի՞թե դա վատ է

112945

Ըստ նոր սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 89-րդ հոդվածի՝ նոր Ազգային Ժողովը կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից՝ ներկայիս 131-ի փոխարեն: Իսկ պատգամավորները ընտրվելու են միայն համամասնական ընտրակարգով: Շատ պարզ ու տրամաբանական է, չէ՞, որ այսպիսով մի խումբ օլիգարխների ու թերի միջնակարգ կրթությամբ կիսագրագետ պատգամավորների համար լուրջ խոչընդոտներ կստեղծվեն 2017-ին կրկին ԱԺ-ում հայտնվելու հետ կապված, քանի որ նմանները որպես կանոն հիմնականում «ընտրվում» են մեծամասնական ընտրակարգով:
Բացի այդ, գաղտնիք չէ, որ մեր պատգամավորների զգալի մասը լավագույն դեպքում ուղղակի կոճակ սեղմող են, որևէ անգամ օրենսդրական որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել, այսինքն՝ անիմաստ աշխատավարձեր ստացող են, և դա՝ բյուջեի հաշվին, մեր վճարած հարկերի հաշվին: Հիմա մեր վճարած հարկերի հաշվին փող ստացող ձրիակերների թիվը մոտ 30-ով կքչանա, մի՞թե դա վատ է:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *