Խորհուրդս էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը նախաձեռնող՝ քաղաքացիական ակտիվիստներին

10924776_932552290096828_6111042882245057112_n
Հայաստանի Հանրապետությունում երբևէ ծավալված՝ քաղաքացիական շարժումներից, պայքարներից հաջողությամբ է պսակվել միայն տրանսպորտի թանկացման դեմ պայքարը 2013թ., որովհետև դա միակ պայքարն էր, որը ինքնաբուխ էր, որի հետևում կանգնած չէին դիվիդենտներ հավաքող և կորցրած սեփական ռեյտինգը փրկող քաղաքական ուժեր: Չնայած այդ պայքարին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բայց մասնակցում էին զուտ որպես մասնակից, այլ ոչ որպես առաջնորդող, և որևէ կուսակցություն չկարողացավ սեփականաշնորհել այդ պայքարը: Պայքարը մնաց զուտ քաղաքացիական, արտահայտեց միմիայն ժողովրդի շահերը և հասավ հաջողության:

Հիմա մոտավորապես նույն ձևով ծավալում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը, որը նույնպես կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն չդառնա որևէ քաղաքական ուժի սեփականությունը: Մասնավորապես ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», որոնք եռյակի խայտառակ փլուզման հետևանքով ամբողջությամբ հեղինակազրկվեցին, կարծում եմ, այսօր որևէ առիթ չեն կորցնի քաղաքական գերզմանոցից վեր հառնելու և ամեն գնով ներգրավվելով այս շարժման մեջ՝ կփորձեն լիդերություն ստանձնել՝ միաժամանակ դիվիդենտներ հավաքելով: Մյուս կողմից, շարժումը հավանաբար կփորձի կամ արդեն փորձում է «իրենով անել» ԱՄՆ դեսպանատանից սնվողների և «սորոսասունների» բանակը, որոնք անպայման կձգտեն ամբողջովին քաղաքականացնելով շարժումը՝ տանել այն այլ ուղղությամբ՝ իրենց համար ստեղծելով հերթական «գրանտի» աղբյուրը: Այս բոլոր ուժերն իրենց գործունեությամբ ամեն դեպքում միայն կվնասեն շարժմանը՝ շեղելով այն իր հիմնական հունից: Ուստի խորհուրդս էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը նախաձեռնող՝ քաղաքացիական ակտիվիստներին. ձեր պայքարը արդար է, ձեր գործունեությունը բխում է բոլորիս շահերից, ձեր նպատակը բոլորիս նպատակն է, դուք ճիշտ ուղու վրա եք, շարունակեք նույն ոգով, ինչու չէ՝ համագործակցեք նաև վերոհիշյալ քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ, բայց ոչ ոքի թույլ մի տվեք սեփականաշնորհել այն, ինչը դուք արդեն ստեղծել եք ձեր քրտինքով, ձեր ջանքերով, ձեր ազնիվ մղումներով: Հիշեք 2013-ի հաղթանակն ու շարժվեք նույն ոգով, և հաջողության հասնելու հավանականությունն անհամեմատ ավելի մեծ կլինի, իսկ հաղթանակը կլինի բոլորիս հաղթանակը: Մաղթում եմ բոլորիս հաջողություն:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. Gregory:

    :) ամեն առևելյան բազառում նման «պայքար» է գնում՝ գնորդները ուզում են գինը գցել, իսկ վաճառողները՝ բաձրացնել: միակ նորությունն այստեղ այն էմ, որ քաղաքական դատարկաբանները այդ հավերժական առօրյա իրողությունում սեփական քաղաքական գործունեությունն են ձևացնում՝ փորձում էժան միավորներ հավաքել միամիտների շրջանում

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *