Իշխանություններն իրենց դեմ լինելն ինչ-որ լավ չեն արտահայտում

10-640x408
Երեկվա՝ մայիսի 27-ի հանրահավաք-երթը թեև այնքան մարդաշատ չէր, որքան որ պետք է լինի նման դեպքերում, սակայն ամեն դեպքում այն կարելի է համարել հաջողված. պայքարը առայժմ ճիշտ հունով է ընթանում: Իհարկե, շեղողները կարող են լինել և քաղաքականության մեջ դա սպասելի է. յուրաքանչյուր ուժ կարող է փորձել օգտվել ծավալվող շարժումներից ու գործընթացներից և իր համար դիվիդենտներ հավաքել, քանի որ քաղաքական ուժը նախևառաջ հետապնդում է իր շահերը: Այլ բան է, իհարկե, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պարբերաբար առասպելներ են հորինում այն մասին, թե որքան են իրենք մտահոգված ժողովրդի խնդիրներով, սակայն մեր ժամանակներում հեքիաթներին հավատացողներն արդեն գնալով քչանում են:

Ամեն դեպքում այստեղ ոչ ոքին մեղադրելու չի, սպասելի գործընթացներ են, պետք է ընդամենը արաձանագրել, որ առայժմ շարծումը քաղաքացիական է, արտահայտում է հասարակության շահերը, իսկ քաղաքական ուժերը կարող են փորձել արանքում թպրտալ, սակայն դա իրենց խնդիրն է:

Ի դեպ, իշխանական ուժերը պարբերաբար նշում են, որ իրենք էլ են դեմ թանկացմանը, բայց անկեղծ ասած՝ ինչ-որ չեմ տեսնում, կամ էլ իրենց դեմ լինելն ինչ-որ լավ չեն արտահայտում: Դրա փոխարեն թույլ են տալիս Երվանդ Զախարյանին և նման պաշտոնյաներին խոսել…

Իշխանությունների համար փաստորեն դաս չի լինում, որ կան մարդիկ, որոնց ուղղակի պետք չի թողնել խոսել ընդհանրապես, չնայած որ նման մարդկանց պաշտոն տալն արդեն իսկ աբսուրդ է…

Ինչևէ, վերադառնանք ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման շարժմանը: Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ պետք է համախմբվեն բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից, այդ թվում նաև՝ իշխանության ներկայացուցիչները: Չէ՞ որ խնդիրը ռուսական ընկերության կողմից արված չարաշահումների մեջ է, և ընդամենը պետք է համարձակություն ունենալ մի քանի պաշտոնյաների «ականջները ձգելու» համար: Մեծ բան չի պահանջվում, մանավանդ որ մեր իշխանություններն էլ այդքան հզոր են:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *