Ո՞վ է կարդալու այդ 4000 էջանոց անհիմն տաֆտալոգիան

2310061521424372476-300x244
Միգուցե ես սխալվում եմ, բայց իմ մոտ տպավորություն է, որ մեզ կոնկրետ դրել են հիմարի տեղ, ձեռք են առնում, կամ էլ ժողովրդական լեզվով ասած՝ «կայֆավատ են լինում վրեքս»: Ի՞նչ է նշանակում՝ ՀԵՑ-ը 4000 էջից բաղկացած հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ո՞վ է կարդալու այդ 4000 էջանոց անհիմն տաֆտալոգիան: Ասում եմ անհիմն, որովհետև չգիտեմ ինչու համոզված եմ, որ ոչ մի հիմնավորում այնտեղ լինել չի կարող, և հենց դրա համար է այն գրվել 4000 էջով, որպեսզի ոչ մեկ էլ այն չկարդա և չուսումնասիրի: Թե չէ ո՞վ, Ռոբերտ Նազարյա՞նը պիտի ուսումնասիրի. մի մարդ, ով Երևանի քաղաքապետ եղած տարիները սկի իր ղեկավարած քաղաքը նորմալ չկարողացավ ուսումնասիրել ու մի պիտանի բան անել Երևանի համար:

Ես այս ամենից անհաջող բեմադրված թատրոնի հոտ եմ առնում. դուք տեսեք, թե ովքեր են դերակատարները՝ Բիբին, Երվանդ Զախարյան, Ռոբերտ Նազարյան և այլոք… Ամեն ինչ ավելի քան պարզ է, և ես չեմ զարմանա, եթե Նազարյանն օրեր անց դեմքին փորձելով տալ խելացի ու լուրջ արտահայտություն՝ հայտարարի, որ 4000 էջանոց քերթվածքի ուսումնասիրության արդյունքում ինքը գտել է, որ թանկացումը հիմնավոր է: Չեմ զարմանա, որովհետև իշխանական կողմի անմեղսունակ կեցվածքն է ստիպում ինձ այդպես մտածել: Հանրապետականներից Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, թե իրենք էլ մտահոգված են թանկացումներով: Կներեք, ինչ-որ չեմ տեսնում ձեր մտահոգությունը, որտե՞ղ է այն արտահայտվում՝ միգուցե Գալուստ Սահակայնի՝ ԱԺ-ում խոսափողներն անջատելո՞վ: Ասեմ, որ շատ յուրահատուկ մտահոգության ձև է…

Այո, միգուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ իշխանական որոշ ներկայացուցիչներ այդքան էլ դեմ չեմ էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը: Դե ի՞նչ իմանաս՝ այս ամենի մեջ ով կարող է օգուտ կամ նույնիսկ «փայ» ունենալ:

Հարգելի իշխանավորներ, այնպես է, որ դուք էլ կարող եք հանգիստ ու առանց ամաչելու արտահայտել ձեր դեմ լինելը: Ամաչկոտների դարը անցել է, չնայած որ դուք դա ինձանից լավ գիտեք: Դուք կարող եք պայքարել, նույնիսկ՝ հանրահավաքներ, միջոցառումներ կազմակերպել: Ի դեպ, ես վստահ եմ, որ դուք առնվազն 10 անգամ ավելի շատ մարդ կարող եք հավաքել քան ընդդիմադիրները: Չէ՞ որ դու հզոր եք: Դե ձեզ տեսնեմ, տղաներ…

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *