Ո՞վ է մեր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը…

arm143417451945

Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն տրամաբանությունը, որով մեր իշխանությունները ընտրում են բարձր պաշտոնյաներին: Կարծես թե հատուկ նպատակով փնտրվում և գտնվում են անուս, անկիրթ, գրական լեզվին չտիրապետող անձինք, կամ էլ մարդիկ, ովքեր նախկինում արդեն պաշտոն զբաղեցրել են և աչքի են ընկել իրենց ապաշնորհությամբ և բացարձակ անարդյունավետ աշխատանքով: Այսինքն, կարելի է ենթադրել, որ իշխանությունները նպատակաուղղված կերպով տանում են մեր բոլոր ոլորտները անպտուղ և անարդյունավետ դարձնելու քաղաքականություն, ինչը միգուցե իրենց ձեռնտու է: Ամեն դեպքում տրամաբանություն չեմ տեսնում:

Օրինակ այսօր արդեն ընթանում է ՀԷՑ-ի աուդիտի պրոցեսը, արդեն խախտումներ են արձանագրվում, բայց չէ՞ որ իշխանությունները լավ էլ հասկանում են, որ մի քանի խախտումներ արձանագրելով և մի քանի միջին չինովնիկների հեռացնելով ոլորտը չի բարելավվի, որովհետև նախևառաջ պետք է նայել, թե ում է վստահված այդ ոլորտը ղեկավարելու առաքելությունը, ով է մեր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը…

Իսկ էներգետիկայի նախարարը մարդ է, ով նախկինում զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը և նրա պաշտոնավարման ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվել, այնուհետև զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը և կրկին ոչ մի դրական քայլով աչքի չի ընկել: Դրա փոխարեն Երվանդ Զախարյանի անունը մշտապես ասոցացվել է կոռուպցիոն սկանդալների հետ: Եվ այդքանով հանդերձ իշխանությունները նրան նշանակեցին նախարար, վստահեցին նրան մեր երկրի էներգետիկ համակարգը, բնական պաշարները, իսկ այսօր անմեղսունակի տեսք ընդունած զարմանում են, թե ինչու է ոլորտը այսպիսի վիճակում հայտնվել: Թե՞ միգուցե իրենց ձեռնտու է այս վիճակը…

Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ, որ մեր երկրում չկան կիրթ, իրենց գործից հասկացող, աշխատասեր և արդյունավետ աշխատող ու արդյունք տվող մարդիկ: Նրան անշուշտ կան, պարզապես նմանները  երևի ձեռնտու չեն իշխանություններին, նմանները դժվար կկառավարվեն: Իսկ Զախարյանը կշարունակի ձևական զբաղեցնել իր՝ նախարարի պաշտոնը և փաստացի ոչինչ չանել, մշտապես խոսել նույն տոնայնությամբ, տալ նույն պատասխանները…

Ի դեպ, հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը խոսելով իր ժամանակի պաշտոնյաներից մեկի մասին՝ այսպես է նրան բնութագրել. «Ամէն անգամ որ տեսած եմ զինքը Երեսփոխանական ժողովոյ ատենապե­տական աթոռի վրայ` կարծած եմ, թէ լուծողական դեղ խմած է որ մօտ է իւր արդիւնքը ցուցնելու, եւ միշտ ասանկ պարագաներու մէջ է, որ ոտք ելնելով յայտարարած է «Ատեանը գոցուած է, տեարք երեսփոխանք»»:

Պարոնյանի խոսքերը, կարծում եմ, արդիական են;

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *