Երբ քաղաքական դիակները փորձում են դուրս գալ գերեզմանից

5e06c5073990
Երբ քաղաքական դիակները փորձում են դուրս գալ գերեզմանից և նորից ինչ-որ շարժումներ անել, լավագույն դեպքում դա կարող են անել զոմբիի կարգավիճակում: Բայց քանի որ, ի տարբերություն ամերիկյան սարսափ-ֆիլմերի, Հայաստանի քաղաքական դաշտում զոմբիներն այսօր ամենևին էլ սարսափազդու չեն, ապա նրանց մնում է միայն մեկ բան՝ կռվել իրար դեմ, անհույս ճիգեր անելով վերստին ինքնահաստատվել միմյանց էլ ավելի նվաստացնելու հաշվին: Մոտավորապես այսպես կարելի է բնութագրել օրերս սկսված՝ ՀԱԿ—ԲՀԿ գզվռտոցը: Չնայած այս դեպքում եթե կողմերից մեկն ունի ընդամենը իր կենսագրությունն ավարտած ուժի կարգավիճակ, որի խոսքը այդպես էլ գործ չդարձավ, ավելին՝ նույնիսկ խոսք չդարձավ, ապա մյուս կողմի ստանձնած դերը անշնորհակալի դերն է: Եվ այս դեպքում հնարավոր չէ չհամաձայնվել ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանի արտահայտած այն մտքի հետ, որ ՀԱԿ պատասխանատուները պետք է անդրադառնան նաև այն հարցին, թե ում հաշվին է գոյություն ունեցել ՀԱԿ-ը:

Այո, կարելի է կարծիք հայտնել, որ ԲՀԿ-ից մնացել է միայն Բ-ն կամ Կ-ն, բայց գոնե այն դեպքում, երբ այդ կարծիք հայտնողը վերջին տարիներին չի ապրել, ավելի շուտ՝ գոյատևել ԲՀԿ-ի հաշվին: Դե իհարկե, անցյալում էլ ոչ պակաս «բարի» համբավ ունեցող Գագիկ Ջհանգիրյանից նման մոտեցում սպասելի էր: Փոխադարձ հարգանքի և նման այլ սկզբունքներ պահպանելն ու նախկինում իշխանություն եղած և «բարիքներից» օգտված, հետո էլ՝ իշխանություինից զրկված ու նեղացած մնացած գործիչներն իրար հետ անհամատեղելի են:

Ցավալին այն է, որ պաշտոնապես նրանք դեռ շարունակում են զբաղեցնել Հայաստանի ընդդիմադիր դաշտը, և ևս մեկ անգամ ստիպված պետք է փաստեմ, որ այսօր մենք չունենք ընդդիմություն:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *