Եթե բոլոր ՀՀԿ-ականները դեմ են, ինչո՞ւ են անպայման փորձում արդարացնել իրենց կուսակցին

timthumbԱկնհայտ է, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի տխրահռչակ հարցազրույցը շատ ՀՀԿ-ականների սրտով էլ չի եղել, սակայն, միևնույն է, առ այսօր որևէ ՀՀԿ-ական հստակ գնահատական չի հնչեցրել իր կուսակցի անընդունելի հայտարարության վերաբերյալ:

Առանձին-առանձին ՀՀԿ-ից էլ շատերն ասում են, թե դեմ են նույնիսկ մեկ թիզ հող զիջելուն, սակայն այդքանով հանդերձ, կարծես թե, արդարացնում են Հերմինե Նաղդալյանին, ավելի շուտ՝ փորձում են փրկել նրան: Օրինակ՝ Աշոտ Աղաբաբյանը փորձել էր իր կուսակցին արդարացնել՝ ասելով, թե Հերմինե Նաղդալյանն ընդամենն իր կարծիքն է արտահայտել, այլ ոչ կուսակցության: Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում Աղաբաբյանին նույնպես արտահայտել իր կարծիքը Նաղդալյանի հայտարարության վերաբերյալ՝ խիստ գնահատականի տեսքով, չէ՞ որ յուրաքանչյուրը կարծիքի իրավունք ունի…

Նույն ձևով ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Շիրակ Թորոսյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ չի կարծում, թե Նաղդալյանն ասել է մի բան, որն առաջին անգամ է ասվում: Այո, իհարկե, առաջին անգամը չէ, որ մեր ազատագրված տարածքներն անվանվում են «գրավյալ», ադրբեջանցիներն այդ տերմինը նախկինում էլ օգտագործել են բազմիցս: Եվ միևնույն ժամանակ Շիրակ Թորոսյանն էլ ասել է, թե դեմ է անգամ մեկ թիզ հող զիջելուն:

Հիմա եթե բոլոր ՀՀԿ-ականները դեմ են, ինչո՞ւ են անպայման փորձում արդարացնել իրենց կուսակցին: Հասկանալի է, որ կուսակիցն է, թիմակիցն է, բայց կա նաև կուսակցության վարկանիշի, հեղինակության, վստահելիության հարց, ու որքան էլ ՀՀԿ-ականները պնդեն, թե մեծ հեղինակություն ունեն, միևնույն է՝ դա չի ակրող այդպես լինել, որովհետև փաստացի իշխող կուսակցությունը թեպետ ունի ռեսուրսներ, սակայն չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, և այդ չվայելելու պատճառներն էլ հենց նման միջադեպերն են, որոնցից յուրաքանչյուրն էլ ավելի բացասաբար է անդրադառնում կուսակցության վարկանիշի վրա: Այսինքն՝ համարձակորեն սեփական սխալն ընդունելը և ինչո՞ւ ոչ՝ նաև սեփական թիմակցի կատարած սխալի նկատմամբ գնահատական հնչեցնելը, միանշանակ կարող էր դրական ազդել կուսակցությ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *