Ի՞նչ նկատի ուներ Նալբանդյանը

timthumbՄենք որևէ բանից չենք վախենում, միջազգային հանրությունն էլ կիսում է մեր կարծիքը. սա մեր ԱԳ նախարարն է ասում Արցախի անկախությունը ճանաչելու հարցի մասին, նույն նախարարը, ով հաճախ ընդհանրապես ոչինչ չի ասում, բայց վերջերս սկսել է խոսելը և եթե ուզում է՝ լավ էլ ստացվում է մոտը: Ուղղակի այստեղ խնդիրը խոսքի ու գործի համապատասխանության մեջ է. այո, շատ լավ են անում, որ որևէ բանից չեն վախենում, հիանալի է, ես անկեղծ ուրախ եմ, որ այդպես է, բայց այդ դեպքում ինչո՞ւ է այդ հարցը ձգձգվում, մանավանդ եթե մերոնք էլ վստահ են, որ միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը: Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը…

Ես Նալբանդյանի այս հայտարարությունը երկու ձևով կմեկնաբանեմ. կամ սա հերթական անբովանդակ ու անիմաստ հայտարարությունն է, և խոսքի ու գործի հերթական անհամապատասխանությունը, կամ էլ սա իսկապես ակնարկ է, որ Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, դա անելու են մոտ ապագայում, ճանաչելու են Արցախի անկախությունը և վերջապես արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացում բեկում կմտցվի, հակառակ դեպքում ընդունված ձևաչափով այս հարցի լուծումը կարող է անվերջ ձգձգվել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ լիներ երկրորդ տարբերակը և մոտ ապագայում ականատես լինեինք իրավիճակի փոփոխության, բնականաբար, մեր օգտին:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *