ՀՖՖ-ում նվաստացումը դարձել է օրինաչափություն (լուսանկարներ)

timthumb

Մեր երկրում շատ ոլորտներում գրանցվող անհաջողությունների պատճառներից մեկն էլ այն է, որ մեզ մոտ ամեն մեկը չէ, որ զբաղվում է այն գործով, որից գոնե ինչ-որ բան հասկանում է: Օրինակ, եթե սպորտային ֆեդերացիայի նախագահությունը վստահում են օլիգարխի, որին իրականում ավելի հոգեհարազատ է մարդ ծեծելը, անիմաստ է այդ ֆեդերացիայի մարզիկներից հաջողություններ ակնկալելը: Եթե ավելի կոնկրետանանք, ապա հայկական ֆուտբոլից հաջողություն սպասելն ավելորդ է, քանի դեռ ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն է, մարդ, ում հետ պարզապես չեն ուզում աշխատել ֆուտբոլիստները:

Մարտի 7-ին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց, թե որոշել է դադարեցնել իր ելույթները հավաքականում՝ պատճառ բերելով վերջերս Ռուբեն Հայրապետյանի կողմից իր և ընկերների հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները: Եթե հիշում եք՝ սեփական հարկի տակ Ալբանիայի հավաքականին 3:0 հաշվով պարտվելուց հետո ՌուբենՀայրապետյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հավաքականի ֆուտբոլիստներին մեղադրել էր դավաճանության և խաղը ալբանացիներին ծախելու մեջ:

Սա զարմանալի չէր, սա սպասելի էր, ավելին՝ ես հավանական եմ համարում, որ շուտով հավաքականի մյուս ֆուտբոլիստներն էլ կսկսեն հերթով հայտարարել հավաքականում այլևս հանդես չգալու իրենց որոշման մասին: Նվաստացած վիճակում աշխատելն ընդհանրապես վեր է մարդու ուժերից, և ոչ մի հայրենասիրական կամ այլ ազնիվ մղում չի կարող ստիպել մարդուն, որ ինքը հանդուրժի իր անձի հանդեպ անհարգալից վերաբերմունքը, նվաստացումները, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչպես տեսնում ենք, նվաստացումը, վիրավորանքներն օրինաչափություն են: Այս մասին վկայում են նաև Facebook սոցիալական ցանցում այս թեմայով հրապարակումների տակ բազմաթիվ օգտատերերի թողած մեկնաբանությունները, որոնք բոլորն էլ միանշանակ արդարացնում են Ռոբերտ Արզումանյանի որոշումը: Եթե լիներ ընդամենը մեկ-երկու նման մեկնաբանություն, միգուցե դա հնարավոր լիներ որակել որպես զրպարտություն, սակայն եթե դա համատարած բնույթ է կրում, և բազմաթիվ մարդիկ են հայտնում նման կարծիքներ, ապա արդեն հասկանալի է, որ դրանք իրականությունից չեն կարող շատ հեռու լինել:

Ի դեպ, նվաստացումների հետ կապված կցանկանայի ուղղակի հիշեցնել ևս մեկ դեպք. 2014թ. հուլիսին լրատվամիջոցներում լուրեր շրջանառվեցին, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության՝ «Փյունիկ-Գանձասար» հանդիպման ընդմիջման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը «մայր էր հայհոյել» ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանին, ինչի արդյունքում Հովհաննիսյանը հարվածել էր Հայրապետյանին, ապա դաժան ծեծի ենթարկվել նրա որդու և որդու ընկերների կողմից:Սա ուղղակի հիշեցում էր՝ ի միջի այլոց: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված՝ ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքներին, ապա դրանցից մի քանիսը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Բայց սա մի փոքր մասն է միայն, նման արձագանքները բազմաթիվ են, ինչը ցույց է տալիս հասարակության իրական վերաբերմունքը:

ne

nee

nem

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *