Սոցիալական բունտի վտանգ

timthumb

Հայաստանի կառավարությունն այս տարի, կարծում եմ, իր առաջնային խնդիրներից մեկը պետք է դարձնի երկրում մեծ քանակությամբ աշխատատեղեր ստեղծելը, այլապես կարող են սոցիալական բունտի նախադրյալներ ստեղծվել: Բանն այն է, որ ռուբլու արժեզրկման հետ կապված՝ բացարձակապես ոչ ձեռնտու է դարձել Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը, իսկ ըստ ընդունված տվյալների՝ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքների է մեկնում տարեկան մոտ 200 հազար մարդ: Խոսքը անվերադարձ մեկնողների մասին չէ, այլ նրանց, ովքեր գնում են, աշխատում և վերադառնում՝ իրենց աշխատած ռուբլիներն ամիսների ընթացքում ուղարկելով կամ բերելով իրենց հետ:

Չի բացառվում, որ ռուբլու այսպիսի արժեզրկման արդյունքում մեկնողների առնվազն կեսը Ռուսաստան արտագնա աշխատանքի գնալը համարի անիմաստ, և այդ դեպքում այդ մարդիկ կկանգնեն Հայաստանում աշխատանք գտնելու խնդրի առջև: Այսինքն, կամ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, ծրագրեր իրականացնի մեծ քանակությամբ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, կամ էլ մենք է պետք է ունենանք գործազուրկների մի նոր բանակ: Իսկ դա իշխանությունների համար ցանկալի տարբերակ չէ, քանի որ այդպիսով էլ ավելի կուժեղանա հասարակության մեջ առանց այն էլ հասունացող՝ սոցիալական դժգոհությունը:

Դժգոհությունը հասունանալով կարող է վերածվել բունտի: Ուստի իշխանություններն առավել քան շահագրգռված պետք է լինեն երկրի տնտեսական վիճակը կայունացնելու, տնտեսությունն արագ կերպով զարգացնելու հարցում, պետք է պատրաստ լինեն ստորադասել անձնական շահերը, ավելի քիչ մտածել սեփական գրպանի պարունակության մասին, դրա փոխարեն հանրության շահերից բխող այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք կկանխեն իրավիճակի սրացումը:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *