Շնորհակալ եմ Խզմալյանին, որ ներողություն չխնդրեց Խոջալուի համար

35162cca59c0c642ee1d4591993ec746-472x265
Ու հետո ոմանք պիտի բողոքեն մեր երկրում ազատության պակասից…
Մարդը հանգիստ օրը ցերեկով ադրբեջանական կայքին հարցարզույց է տալիս, որտեղ սրտանց բողոքում է իր երկրից՝ ընդ որում ոչ միայն իշխանություններից, այլ նաև հասարակությունից, թշնամի պետության լրատվամիջոցով վարկաբեկում է իր պետությունը և ժողովրդին ու ոչինչ… Շատ հանգիստ, կարծես թե ոչինչ էլ չի եղել… Մի հատ էլ վերջում ուրախությամբ հաստատում է, որ ադրբեջանական Haqqin.az-ն իր խոսքերը չի խեղաթյուրել:

Ու հետո ոմանք պիտի ողբան, թե մեր երկրում ազատություն չկա: Բայց ախր կա, ու ոչ միայն ազատություն, այլ նույնիսկ՝ ամենաթողություն, և ասեմ, որ վաղուց արդեն սանձերը ձգելու ժամանակն է…

Սանձերը ձգել էր պետք դեռ այն ժամանակ, երբ առաջացավ «Haqqin.az-ի վկա» տեսակը, որը ջանասիրությամբ սկսեց հիմնվել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների վրա և ոչ պակաս ջանասիրությամբ սոցիալական ցանցերում վարկաբեկել իր և մեր երկիրը: Նրանց սանձերը չձգվեցին, և նրանք սկսեցին բազմանալ, տարածվել, բուծվել, կատարելագործվել: Եվ ահա այսօր ունենք այն, ինչ ունենք: Նախկինում հարգելի մի անձնավորություն՝ Խզմալյան Տիգրանը հարցազրույց է տալիս տխրահռչակ Haqqiz.az-ին՝ ամենայն մանրամասնությամբ բողոքելով Հայաստանից: Անշուշտ, այդ հարցազրույցը չեմ կասկածում, որ կողջունվի Գեորգի Վանյանի, Վահե Ավետյանի, Արմեն Մելիքյանի, Ալեքսանդր Վարպետյանի և նմանատիպ այլ վտարանդիների ու նրանց՝ հոգով վտարանդի հետևորդների, ինչպես նաև Epress-ատիպ լրատվամիջոցների կողմից, բայց ոչ առողջ մտածող ու արժանապատվությունը չկորցրած քաղաքացիների:

Ես հասկանում եմ, որ կարելի է դժգոհ լինել սեփական երկրից, իշխանություններից, ընդդիմությունից, հասարակության որոշ մասից, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել այդ դժգոհությունը թշնամի պետությանը հայտնելու դավաճանական տրամաբանությունը: Դեռ ոչ հեռավոր անցյալում գոնե Եվրոդատարան էին դիմում, իսկ հիմա կատարելագործվել են. էլ ինչու՞ Եվրոպայի միջոցով, եթե կարելի է միանգամից դիմել թշնամի պետությանը, ի՞նչ կարիք կա ընկնել ձևականությունների հետևից…

Իհարկե, այստեղ կա նաև մի դրական կողմ, որը չեմ կարող չնկատել: Դա այն է, որ Խզմալյանը հարցազրույցի ժամանակ ադրբեջանցիներից ներողություն չխնդրեց Խոջալուի համար, ինչի համար կարելի է նրան շնորհակալություն հայտնել:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *