«Թվանկարչի» պատրաստակամությունը

timthumb

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով որոշ շրջանակներում կնքվել է «թվանկարիչ» անունով, անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ընտրական գործընթացի ժամանակ նորագույն տեխնիկական վերազինման մասին առաջարկներին: Տիգրան Մուկուչյանն ասել է, թե դժվար մինչև 2017-ի ընտրությունները հնարավոր լինի այդ առաջարկներն իրականացնել, սակայն, այդուհանդերձ, դրանք պետք է ուսումնասիրվեն, և եթե կա տեխնիկական միջոցների ներդրման խնդիր, հետագայում դրանք հնարավոր է ունենալ:

Լավ է, իհարկե, որ ԿԸՀ նախագահը թեկուզ հետագայում, սակայն պատրաստ է հաշվի առնելու ընդդիմադիր կուսակցության առաջարկները և համագործակցելու այդ հարցում, սակայն փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները ցանկության դեպքում միշտ էլ գտնում են ընտրությունները կեղծելու մեխանիզմներ, հետևաբար նոր ներդրվող համակարգերի դեպքում էլ կարող են փորձել մի բան մտածել: Այդ պատճառով, առաջին հերթին կարևոր կլինի ոչ թե Տիգրան Մուկուչյանի համաձայնությունը նոր առաջարկներին, այլ նրա պատրաստակամությունը՝ այսուհետ թվեր չնկարելու վերաբերյալ: Չնայած, մյուս կողմից էլ հասկանում ենք, որ Մուկուչյանի ձեռքում էլ առանձնապես շատ բան չկա, ինքն ընդամենը կատարող է:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *