Թուրքիայի համար հետևանքները կարող են շատ վատ լինել

timthumb

Թուրաբերություններ սրեցին, հետո իրենք էլ իրենց արածի հետևանքով խուճապի մեջ ընկան՝ վախենալով հնարավոր սուր հակամարտությունից, ապա տրամաբանորեն կարծես թե մի բան պետք է անեին իրավիճակը մեղմելու համար, սակայն արդյունքում վերցրին և հրետանիից հարված հասցրին անմիջապես Հալեպի արվարձաններին, ընդ որում՝ Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին: Սա արդեն Թուրքիայի համար շատ ռիսկային քայլ էր, որի հետևանքները կարող են շատ վատ լինել իր համար, որովհետև չեմ կարծում, թե Ռուսաստանն այսպիսի բացահայտ լկտիությունն անպատասխան կթողնի:

Չեմ կարծում նաև, թե Թուրքիայի իշխանությունները չեն գիտակցում այս ամենը, որովհետև անհնար է ամբողջովին սեփական նախաձեռնությամբ կատարել բացարձակապես անտրամաբանական քայլերի այսպիսի շարք՝ առանց մտածելու հետևանքների մասին: Այլ հարց է, որ միգուցե Թուրքիայի գործողությունները թելադրված են, համենայն դեպս իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս այդպես մտածել:

Ամեն դեպքում, հույս ունեմ՝ ռուսական կողմի պատասխանը թուրքերի այս գործողությանն իրեն երկար սպասել չի տա:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *