Ուկրաինամոլությունը հավասարազոր է դառնում «փողկապակերությանը»

Саакашвили_эпизод_с_галстуком
Եվ դեռ կան հայ ուկրաինապաշտներ, որոնք պետք է ասեն, Ուկրաինան դեմոկրատական երկիր է, պայքարում է հանուն ազատության, ընդդեմ պուտինյան բռնապետության, ռուսական իմպերիալիզմի, և մենք՝ հայերս, պիտի ոչ միայն հիանանք նրանցով, այլև օրինա՞կ վերցնենք նրանցից…

Եվ դեռ կան հայ ուկրաինամոլներ, ովքեր պիտի ասեն, թե Մայդանը ու մնացած գործընթացները ուկրաինացի ժողովրդի կամքն էր, այլ ոչ թե ԱՄՆ-ի սադրանքն ու պարտադրա՞նքը…

Իսկ միգուցե միջազգային հետախուզման մեջ գտնվող ակնհայտ հանցագործին (որի հանցագործ լինելը բազմիցս ապացուցված է), ակն հայտհոգեկան շեղումներ ունեցող «փողկապակերին» մարզպետի պաշտոն տալն է՞լ էր ուկրաինացի ժողովրդի կամքը կամ էլ դեմոկրատիայի բացառիկ դրսևորում… Այս դեպքում, իհարկե, ուկրաինամոլները ստիպված կլինեն լռել, որովհետև ասելիք չկա, չի էլ կարող լինել, բայց ստիպված կլինեն նաև համակերպվել այն մտքի հետ, որ ասելիք չի կարող լինել նաև վերըհիշյալ դեպքերում, որ «ամերիկյան դեմոկրատիա» կոչվածը շատ անորակ մի փուչիկ է, որը բավականին արագ է պայթում, և դրանով մարդկանց ուղեղները երկար լվանալ հնարավոր չէ:

Հիմա իհարկե, ոմանք կասեն, թե մեզ մոտ էլ նույնն է, մեզ մոտ էլ հանցագործներին պաշտոններ են տրվում: Այո, կա նման բան, բայց դե կներեք՝ մեր հանցագործները գոնե միջազգային հետախուզության մեջ չեն, այլ երկրի քաղաքացի չեն, բացի այդ՝ Հայաստանն էլ ամբողջ օրը չի ողբում ու հանդես գալիս որպես ռուսական իմպերիալիզմի զոհ, հալածյալ, այդ նպատակով ամերիկյան սցենարով մայդաններ ու նմանատիպ կապիկություններ չեն լինում մեր երկրում: Այնպես որ ուկրաինացի ժողովրդի հետ այլևս ընդհանրապես որևէ առնչություն չունեցող Ուկրաինայով հիացողները ստիպված են սահմանափակվել իրենց հիացմունքով և ստիպված են ընդունել, որ այդ հիացմունքը իրենցից բացի այլոց վրա չի կարող տարածվել: Ես չեմ ուզում ընդօրինակել այդ երկրին, չեմ ուզում, որ իմ երկիրն էլ գնա այդ ճանապարհով, և համոզված եմ, որ չեմ ուզում շատ-շատերը:

Դեռ կա՞ն ուկրաինամոլներ… Այսքանից հետո գոնե պետք է շատերը հասկանան, որ ուկրաինամոլությունը հավասարազոր է դառնում «փողկապակերությանը»:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. Hayk:

    Ոչինչ չասող, դատարկ հոդված

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *