Մարդասիրություն, որը մենք ի զորու չենք ընկալել, որովհետև ԱՄՆ-ից սնվող չենք

url

Թե ինչ է մարդասիրությունն ըստ ԱՄՆ իշխանությունների՝ դա այլևս անիմաստ քողարկելու կարիք չկա, ամեն ինչ չափից դուրս պարզ է: Վերցնենք ընդամենը Սիրիայի օրինակը. նախ «մարդասերները» Սիրիայի ժողովրդի փոխարեն որոշել էին, որ ժողովուրդն իբրև թե դեմ է «բռնակալ» Ասադի վարչակազմին և ստեղծել էին Սիրիայի այսօպես կոչված ընդդիմությունը, որը իրենից ներկայացնում էր հոգեկան խանգարում ունեցող՝ ռադիկալ իսլամիստների խմբավորում: Սա ի դեպ, առաջին դեպքը չէր, երբ ԱՄՆ-ն իր նպատակներին հասնելու համար օգտագործել է ռադիկալ իսլամիստներին: Սրա արդյունքը Իսլամական պետության ստեղծումն էր, որը իրավամբ կարելի է համարել ԱՄՆ-ի նախագիծը, չնայած որ հիմա ԱՄՆ-ն իբրև թե պայքարում է իր իսկ նախագծի դեմ: Եվ ահա պայքարի հերթական փուլը՝ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի նոր՝ այսպես ասած «չափավոր» ընդդիմությանը, որպեսզի վերջինս պայքարի թե ԻՊ-ի դեմ, թե Ասադի: Հանճարեղ է չէ՞: Զենք է մատակարարում, թույլ է տալիս, որ ավիահարվածներ հասցնեն ոչ իսլամիստ, կրոնամոլների դեմ պայքարող Ասադի ուժերին: Այ սա է իսկական ամերիկյան դեմոկրատիան, սրանք դեմոկրատական, մարդասիրական հարվածներ են՝ հանուն Սիրիայի ժողովրդի: Եվ հանուն այդ Սիրիայի ժողովրդի՝ Սիրիայի քաղաքները վերածվել են ավերակների: Շատ խորը մարդասիրություն կա այս ամենի մեջ, պարզապես մենք ի զորու չենք ընկալել, որովհետև ամերիկացի չենք, աշխարհի փրկիչը չենք կամ էլ գոնե ԱՄՆ-ից սնվող չենք:

Զավեշտալին այն է, որ մարդասիրության քողի տակ արվող եղեռնագործությունները ԱՄՆ-ի և «ԱՄՆ-ի վկաների» կողմից միշտ ներկայացվել են որպես օգնություն, միշտ շեշտվել է, թե որքան է ԱՄՆ-ն օգնել իր կողմից ավերակի վերածված երկրներին: Այո, օգնել է և շարունակում է օգնել այսօր, օգնում է շատ երկրների և բոլորին «օգնելու» վերջնական նպատակը նույնն է՝ տիրանալ: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ Հայաստանին էլ է օգնում, ու մենք դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինենք և չքննադատենք: Եվ ինչ կարևոր է օգնության բուն նպատակը, մենք պետք է իմանանք մի բան՝ ամեն արվում է հանուն դեմկորտաիայի: Այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն օգնեց, հետո էլ ավերեց, նույնպես ամեն ինչ հանուն դեմոկրատիայի էր:

Հետաքրիքրն այն է, որ եթե օրինակ 2 օր առաջ Օբամային փոխարեն Պուտինը կամ մեկ ուրիշը հրահանք տար մեկ այլ երկրի՝ իր կողմից ֆինանսավորվող ընդդիմությանը՝ ավիահարված հասդցնել այդ երկրի կառավարական ուժերին, մեր եթերը կլցվեր արևմտա-ռազմահայրենասիրական բնույթի ծավալուն վերլուծություններով, ջղաձիգ ու ջղագրգիռ գրառումներով, թե ինչպե՞ս կարելի է միջամտել այլ երկրի գործերին: Իհարկե, չի կարելի, նման բան կարելի է միայն ԱՄՆ-ին: Այս դեպքում արդարության առաջամարտիկները կլռեն, կամ էլ նույնիսկ կողջունեն «ժողովրդավարության տարածման» հերթական փուլը:

Եվ առավել զավեշտալին գիտե՞ք որն է. որ նման ձևով մտածող մարդկանց մի խումբ կա, ովքեր մեր երկրում հավակնում են իրավիճակ փոխել, իշխանություն վերցնել, մեր ճակատագիրը տնօրինել, կարճ ասած՝ իրենց դրել են մեր փրկիչների տեղը, չնայած տեսնում են, որ իրենց առաջարկած «փրկության» կարիքը բացի արևմտյան գումարներով սնվողներից շատ քիչ մարդ ունի:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *