Միգուցե ավելի լա՞վ է, որ մեր ու ԱՄՆ-ի շահերն իրար չեն համընկնում…

Obama-banaan-01
ԱՄՆ-ի հերթական խոստումնազանց նախագահը հերթական անգամ խոստումնազանց եղավ և հերթական անգամ ապացուցեց, որ այդ պետության քաղաքականության մեջ բարոյականությունը որևէ տեղ ունենալ չի կարող, մարդասիրություն ու ժողովրդավարություն ասվածներն էլ իրենց համար կեղծ կատեգորիաներ են, ազատություն ու իրավունքներ ասվածներն էլ միայն յուրայինների համար են, և նրանք շարժվում են ընդամենը սեփական շահերով: Սա է փաստում նաև սպիտակ անգլոսաքսերի ստեղծած՝ ԱՄՆ կոչվող պետության արյունոտ պատմության ողջ ընթացքը: Խոսքս, իհարկե, վերաբերում է միայն այդ երկրի իշխանություններին, այլ ոչ թե հանրությանը, որը հաճախ չի կիսում իշխանությունների մոտեցումները:

Հայաստանում, բնական է՝ Օբամայի որոշումը ցավագին ընդունվեց, սակայն, կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն է, որ մենք չզարմանանք և չվրդովվենք ԱՄՆ իշխանությունների նենգ քայլերից, այլ ընդունենք դա որպես օրինաչփություն և չակնկալենք նրանցից ավելին: Վերջապես այդ ո՞ր մի ԱՄՆ նախագահն էր պահել իր խոստումը, որ Օբաման պահի: Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ, կարծում եմ՝ վերջինը: Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ ԱՄՆ-ն շարժվում է միայն իր շահերով, իսկ իր շահերը տվյալ դեպքում կապված են Թուրքիայի հետ, այլ ոչ թե Հայաստանի, ճիշտ այնպես, ինչպես որ Ռուսաստանի շահերն էլ կապված են Հայաստանի հետ և այդ իսկ պատճառով էլ Պուտինն ապրիլի 24-ին Երևանում է լինելու:

Ինչպես տեսնում եք՝ ամեն ինչ չափից ավելի պարզ է՝ ընդամենը շահերի խնդիր է, և եթե այս ամենին նայենք այլ տեսանկյունից՝ միգուցե ավելի լա՞վ է, որ մեր ու ԱՄՆ-ի շահերն իրար չեն համընկնում… Թե չէ պատկերացնում եք՝ համընկնելու դեպքում արևմտյան հրեշն ավելի մեծ հնարավորություններ ձեռք կբերեր միջամտելու Հայաստանի ներքին գործերին, իսկ թե ի վերջո ինչի են բերում նրանց միջամտությունները, դա մենք շատ լավ գիտենք հենց անգլոսաքսերի արյունոտ պատմությունից, Ուկրաինան էլ դրա կենդանի վկայությունն է:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *