Բացառիկ հնարավորություն. այսուհետ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդումները հասանելի կլինեն 400.000 ֆրանսահայերի համար (տեսանյութ)

Kentron Tv

Ամռան առաջին օրվանից` արբանյակային հեռարձակումից զատ, Ֆրանսիայում ապրող մոտ 400.000 հայ բացառիկ հնարավորություն կստանա «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդումները դիտել «ՖՐԻԲՈՔՍ»-ի միջոցով: «ՖՐԻԲՈՔՍ»-ը ֆրանսիական առաջատար ինտերնետ ծառայությունների մատակարար «ՖՐԻ» ընկերության կողմից տրամադրվող մոդեմն է, որն ամբողջ աշխարհից Ֆրանսիայի հեռուստադիտողներին 699 հեռուստաալիք է մատուցում:

Ֆրանսիական կողմի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ «ՖՐԻԲՈՔՍ»-ի հեռուստաալիքների ցանկում «Կենտրոն» հեռուստաընկերությունը 649-րդն է:

Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցները մեծ ուրախությամբ և ոգևորությամբ են ընդունել այս լուրը: Մանրամասները` տեսանյութում.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *