Ադրբեջանը էլ ավելի կմերձանա ԱՄՆ-ի հետ, իսկ մենք էլ ավելի պրոռուսական աշխարհաքաղաքական դիրքորոշում կզբաղեցնենք

11251167_10205950802745252_687385479264080405_n

Այն որ սահմանին հիմա «հերթական» լարվածությունը չէ, պարզ է դառնում նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակիացած այցերից՝ թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան։ Կարծում եմ, որ թեև էսկալացիայի այս մի ֆազան չի դուրս գա վերահսկողության տակից ու արդեն մի երկու շաբաթ հետո ադրբեջանցիները կհանդարտվեն, բայց այս էսկալացման արդյունքներով Ադրբեջանը էլ ավելի կմերձանա ԱՄՆ-ի հետ, իսկ մենք էլ ավելի պրոռուսական աշխարհաքաղաքական դիրքորոշում կզբաղեցնենք։

Թե չէ, հո պատահական չի՞, որ Հայաստան ա գալիս ԳՌՈւ-ի պետը, իսկ Ադրբեջանում իրանց ԳՇ պետ Սադիկովի (Նեվզորովի Геранбойский батальен հայտնի վավերագրական ֆիլմի տխրահռչակ գեներալը)՝ համագործակությունը վերսկսելու մասին հայտարարություն-կոչից հետո, Ադրբեջան են շտապում ԱՄՆ ներկայացուցիչները։

Հիմա աշխարհը ակտիվորեն բաժանվում է ճաամբարների ու հատկապես մեր տարածաշրջանի պես բարդ տարածաշրջանում լրիվ բնական է, որ հակամարտող աշխարհաքաղաքական գիգանտները կիսելու են իրար մեջ հակամարտող կողմերին։

Մյուս կողմից, էդ էդքան էլ վատ չի գոնե այն առումով, որ արևմտամետ պատրանքները, որոնք առանց այն էլ թուլացան վերջին շրջանում։ Իսկ որ թուլանալու են, կասկածներ չունեմ, քանի որ շուտով, առավել քան երբեք, Արևմուտքը աչք է փակելու Ադրբեջանում ու Ադրբեջանի կողմից արված տարբեր հարամությունների վրա ու սա դեռ չարյաց փոքրագույնն է լինելու։

Իսկ մեր մասով մնում է հասկանալ, թե ինչպես անել, որ ստեղծված իրավիճակում մեր համար առավելագույնս կլոնձենք ռուսներից ու նվազագույն կորուստներ կրենք թե՛ Արևմուքի հետ հարաբերությունների համատեքստում, թե՛ սահմանի վրա։

Կոնստանտին Տեր-Նակալյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *