Բիբին, կատակ էինք անում, հետ արի

11251167_10205950802745252_687385479264080405_n

Ես իհարկե հասկանում եմ, որ «Հայասատան» ու «արդյունավետ աշխատող ծառայություններ մատուցող խոշոր ընկերություն» ասվածները հականիշներ են, բայց այն, ինչ անում է ՀԷՑ-ը պարզապես հանցագործություն է մարդկայնության դեմ։ Դեռ սկի 4 շաբաթ չի անցել 2016-ից, բայց մենակ մեր թաղամասում արդեն առնվազն 2 անգամ լույսերը տարել են (ասում եմ մենակ էն դեպքերը, երբ ես տանն եմ եղել ու առավոտյան են անջատել, իսկ ընդհանուր, եթե չեմ սխալվում 4 անգամ ա եղել)։

Ասենք հետո՞։ Էս ի՞նչ ձև ա, էս ի՞նչ փնթիություն ա։ Փեշով փող եք կթում մեզանից, Երևանում հոսանքի գինը արդեն հավասարվել ա Մոսկվայի թանգաբազառ գնին։ Դժվա՞ր ա ապահովիչներ առնել, հին սարքավորումները էս ընթացքում թարմացնեք ու ընդհանրապես վերանայեք Ձեր գործելաոճը։ Թե՞ ՀԷՑ-ում անկեղծորեն հավատում են, որ ժողովուրդը փողոց էր թափվել զւոտ Բիբինի պատճառով, կամ էլ անգամ անասուն շռայլության համար։ Չէ ախպեր, սաղ բազարն էլ նրանում էր, որ համեմատելով ստացվող ծառայությունների անկող որակը ու դրանց դիմաց գանձվող աճող վճարները, մարդու մոտ կոգնիտիվ դիսսոնանս ա առաջանում։

Ինչ վերաբերում ա Բիբին ու անԲիբին ՀԷՑ-երի համեմատականին, պետք ա խոստովանեմ, որ եթե հիմա ամիսը 4-5 անգամ են հոսանքազրկում, ապա Բիբինի ժամանակ, քանի 4-5 անգամ հոսանքազրկումը լինում էր 4-5 ամսում։ Ձե՞ռ եք առնում ժողովրդին։

Կոնստանտին Տեր-Նակալյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *