Բողոքի այս ակցիան սոցիալական բնույթի է, և այն գործոնը, որ ակցիան չունի ակնհայտ առաջնորդներ, անհնար է դարձնում հավաքը ցրելու ավանդական շղթան

11251167_10205950802745252_687385479264080405_n

Պայքարի նպատակը մեծ մասին հասկանալի է՝ էլեկտրաէներգիան չպետք է թանկանա։ Կոնկրետ ինձ համար առ այսօր անհասկանալի է այդ նպատակին հասնելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում։ Ասենք հա, պարզ ա, հանրահավաքն ու բողոքի ցույցը դա մեկ, բա երկուսը՞։ Այնպիսի տպավորություն է, որ այս պահին, որպես երկրորդ քայլ շատերի կողմից ընկալվում է «նորից ծեծվելն ու ջրվելը»։

Բայց, ինչպես երեկ չէ առաջի օրը ասաց ցուցարարներից մեկը, մենք հո 300 սպարտացիներ չե՞նք, ոչ էլ Բաղրամյանն ա Ֆերմոպիլներ։ Ավելացնեմ, ծեծվելն ու ջրվելն էլ լուծում չի բնավ։ ճիշտ է, ոմանք համարում են դա ինչ որ առումով ցանկալի, որովհետև ամեն նման բռնության էպիզոդից հետո, հաջորդ օրը ցուցարարների թիվը բազմապատկվում է նորանոր քաղաքացիներով, բայց դա հասկանում են նաև իշխանությունները ու չեմ կարծում, որ կկրկնեն այդ սխալը։

Ի տարբերություն 1996-ի, 2003-ի, 2004-ի, 2008-ի, 2012-2013-ի, բողոքի այս ակցիան մաքուր սոցիալական բնույթի է, թեև ոմանք այլ նկրտումներ ունեն ու փորձում են տկից ինչ որ բաներ անել, բայց այս սպեցիֆիկան, ինչպես նաև այն հակասական գորչծոնը, որ ակցիան չունի ակնհայտ առաջնորդներ, անհնար է դարձնում հավաքը ցրելու ավանդական շղթան. փչացնում/մեկուսացնում են առաջնորդենրին, իսկ հետո, ով էլ մնում ա հրապարակում, ցրում են ու տեռռորով վախեցնում։ Հիմա դա տալիս է ճիշտ հակառակ էֆֆեկտ ու ուժի կիրառումից հետո, ցուցարաների թիվը անգամներով աճում է, իսկ մեկուսացնելու ու փչացնելու այնպիսի կերպար չկա, որը կարող է ազդել ցույցերի բազմամարդությանը։

Սակայն այս առավելությունը միևնույն ժամանակ նաև մեծագույն թերությունն է, քանի որ առանց կառավարման համարակարգի, այս ակցիան վաղ թե ուշ կսկսի ջլատվել ու բաժանվել իրար տրամագծորեն հակասող լուծման եղանակներ առաջարկող խմբերի, որոնք անգամ կարող են իրար դեմ դուրս գալ։ Այլ կերբ ասված, բարձրացած ալիքը կուտի ինքն իրեն ու կսկսի հիասթափություն առաջացնել։

Իհարկե, հասկանալաի է, որ շատերի համար հիասքանչ է թվում այն, որ իրենց գլխին ոչ ոք չկա ու ով՝ ինչ ուզի, այնպես էլ կյանի ու ոչ ոք իրենց չի կարող կարգադրել անել հակառակը, բայց դա անարխիա է, իսկ անարխիան ամենաոչարդյունավետ համակարգն է՝ որոշումներ կայացնելու ու պրոգրեսսի համար։ Ամբոխի ինքնակարգավորման գործակիցը խիստ ցածր է։

Այնպես որ, իմի բերելով վերջին երկու օրերին սեփական աչքերովս տեսածները, այնուամենայնիվ պնդում են, որ օրվա հրամայականը պետք է լինի ինչ որ սահմանափակ լիզաորություններով կազմկոմիտեի ստեղծումն ու պատվիրակների խմբի ընտրությունը, որոնք իրավասու կլինեն ներկայացնելու ընդհանուր հավանություն ստացած պահանջներն ու կետերը և ներկայացնելու ցուցարարների կողմը՝ զուտ առաջարկները լսելու ու հետո ընդհանուր ներկայացնելու համար։ Հակառակ դեպքում, այս ալիքը կուտի ինքն իրեն, կամ էլ այն աստիճանաբար իօրենց կենթարկեն տարբեր անբարեխիղճ կերպարներ ու ուժեր, ովքեր այս ամենում հնարավորություն են տեսնում դիվիդենտներ քաղելու։

Հ.Գ. Էդ բարձրախոսերի հացն էլ լուծեք, թե չէ 5-րդ շարքից էս կողմ բան չի լսվում, իսկ առաջին շարքերում հիմնականում ամենառադիկալ ու անհանդուրժող դիրքորոշում ունեցող կերպարներն են ու ամեն անգամ, երբ կազմակերպիչները ինչ որ կառուցողական քայլ են ուզում արած լինել, էդ 5 շարքը լսում ա ու սկսում ա սուլել, իսկ հետևներում կանգանածները ոչ հասկանում են թե ինչ եղավ, ոչ էլ հասկանում են,կ թե ինչի վրա են սուլում և ստացվում է, որ ակամա, փոքրամասնությունը որոշում է մեծամասնության փոխարեն։

Կոնստանտին Տեր-Նակալյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *