Լիսկայի տղու ու առհասարակ՝ «գժի թղթով» ազատվածների մասին

11377179_10205801265766921_243042736365574340_n

Պարզվում ա, որ Տիգրան Խաչատրյանը գժի թուղթ ունի, ինչ համար էլ 3 տարով տարեկետում է ստացել բանակից։ Ոմանք սրան թերահավատորեն են մոտենում, բայց անձամբ ես հակված եմ հավատալու, որ ում-ում, բայց Լիսկայի որդյակի պարագայում իրոք հոգեկան հիվանդությունների ու շեղումների մի ամբողջ ծաղկաբույլի հետ գործ ունենք։ Չի կարող ադեկվատ ու հոգեպես առողջ մարդը դրսևորի այդ աստիճան դաժանություն, վայրենություն ու անպատասխանատվություն։ Բացի դրանից, ախպոր պես, բերեք բանակը չպղծենք լիսկորդիներով։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ անտանելի կլիներ էս բալամի հետ նույն զորամասում ծառայելը։ Լիսկորդուն բանակից ազատելու մի հատ լավ տարբերակ գիտեմ. եթե հիշողությունս չի դավաճանում, 6 տարուց ավել ազատազրկում կրած մարդիկ ավտոմատ կերպով ազատվում են զինվորական ծառայությունից, անգամ, եթե սահմանային տարիքին հասած չեն լինում։ Ուստի թող էս մեր ջիգիթին դատեն ըստ արժանավույնս ու համ արդար կլինի, համ էլ երկուստեք օգտակար։

Հիմա առհասարակ գժի թղթերի մասին։ Առնվազն իմ անձնական դիտարկումների համաձայն, «գժի թղթով» ազատվածների 90 տոկոսը ոչ մի լուրջ հոգեկան շեղում էլ չունի ու ազատվել ա փողով և այդպիսիք հարյուրավոր են։ Մեկ, ով նման կերպով փորձել էր խուսափել ծառայությունից, պատմում էր, որ գժանոցում զորակոչային տարիքի բոլոր «կլիենտները» լրիվ առողջ էին ու ոչ մի «գիժ» ինքը չէր տեսել, բայց դեղերից ու ռեժիմից շատերը չեն դիմանում ու որոշում են այնուամենայնիվ ծառայել…

Կարծում եմ, որ պետք է «գժի թղթով» վերջին տարիներին ծառայությունից ազատված բոլոր-բոլորին կրկին հավաքել ու երկրորդ անգամ կոմիսսիա անցկացնել, որպեսզի պարզվի, թե քանիսն են իրականում տառապում հոգեկան արատներից։ Ընդ որում, որպեսզի խուսափենք նոր կոռուպցիոն սխեմաներից, պետք է հանձնաժողովի մեջ ընդգրկվեն նաև քաղաքացիական հոգեբաններ ո հոգեբույժներ։ Ախր էդ զորակոչային ոլորտը ինչքան էլ դեպի լավն ուղղել են, բայց միևնույն է, դեռ չենք հասել նրան, որ ոլորտում կոռուպցիան հաղթահարվի, դրա համար պետք է ինչ որ նոր մեխանիզմներ գործարկվեն, այդ թվում՝ հանրային սեկտորի ավելի ակտիվ ներգրավման հաշվին։

Հա, Լիսկայի խենթուկին էլ ցանկանում եմ բարի նստեցում։ՃՃՃ

Կոնստանտին Տեր-Նակալյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *