«Գազպրոմ Արմենիային» միայն ազգայանացումը կուղղի

11891989_10206470793944707_7118096310015677933_n

Կարդացե՞լ եք «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանի սքանչելի հարցազրույցը, որտեղ այս փայլուն մարդն ու մեծ հայրենասերը ճղճիմ փորձեր է կատարում՝ հիմնավորելու, թե այդ ոնց է լինու, որ գազը հա էժաանացնում են Հայաստանի համար ու սահմանի վրա մեզ վաճառում են 160 դոլարով, բայց մեր համար գազն այդպես էլ չի էժանանում:
Ու ի՞նչ եք կարծում, ինչ որ նոր բան ասե՞լ է այս խելոքը: Ոչ իհարկե: Էլի հին նվնվոցները մեծածավալ ներդրումների ու տատանվող փոխարժեքների մասին: Հեքիաթ: Գազպրոմի հայաստանյան ներկայացուցիչը անամոթավարի ստում է ու պարզապես մերկապարրաննոց հայտարարություններ է անում:
Հարց չկա, ներդրոււմներ եք արել, փոխարժեքի տատանումներից կորուստներ եք կրել… ցույց տուր: Եթե մաքուր եք, ապա ինչու չեք հրապարակում ձեր հաշվետվությունը, որ մենք էլ տեսնենք, թե իրականում որքան ներդրում եք արել վերջին մի քանի տարիների ընթացքում: Կասկածում եմ, որ այդ թիվը լինելու մոտ 0 ամբողջի: Փոխարժեքի՞ց եք նվնվում: Էս տարեսկզբից դրամը շատ ավելի կայուն է եղել, քան ռուբլին, հետևաբար, ձեր վճարած դոլարները ռուբլու կոնվերտացնելուց, ձեր գլխամասի հաշվետվություններում երևալու է, որ դուք մի բան էլ բազմապատկել եք ձեր շահույթը՝ շնորհիվ նույն փոխարժեքի տատանման:
Հետո հեքիաթներ ա պատմում, որ Ուկրաիանան իրա գազն ունի, Բելառուսնու Վրաստանն էլ տարանցիկ երկրներ են, դրա համար են սուբսիդավորում: Սա էլ է ինչ որ չփ հաքիաթ: Դա իհարկե իր դերակատարությունն ունի, բայց Բելառուսն ու Վրաստանը կարողանում են դա անել առաջին հերթին նրա համար, որ իրենց գազատրանսպորտային համակարգը չեն տվել Գազպրոմի պիղծ ձեռքերը ու թույլ չեն տվել աբսուրդային այն իրավիճակը, որն առկա է մեր մոտ, երբ նույն ընկերությունը իբր իջեցնում է գազի գինը մերր երկրի համար, իսկ գործնականում՝ իր դուստր ձեռնարկության համար, հետո իր իսկ դուստր ձեռնարկությունը, այդ էժան գազը արդեն մեր՝ բնակչությանս վրա վաճառում է կրկնակի գնով: իսկ եթե հաշվի առնենք Գազպրոմ Արմենիայի ապացուցված ժուլիկությունները գազի կալորիականության հետ, ապա ստացվում է, որ մեզ մմի եռակի անգամ են թանկ վաճառում գազը:
Հետևություն, Գազպրոմը ինչպես ՌԱՕ-ն ու այլ ռուսական մեծ ընկերություններ անուղղելի են ու խորապես ախտահարված են տիպիկ ռուսաստանյան անպատասխանատվությամբ ու անհագ ագաությամբ: Նրանց սթափեցնել կարող է միայն մեկ բան՝ իրենց հայաստանյան ակտիվների ազգայնացման իրական ռիսկ՝ եթե գործելաոճը չվերանայվեն: Այս առումով շատ որոշիչ նշանակություն կունենա ՀԷՑ-ի հետագա ճակատագիրը: Եթե ՀԷՑ-ին նալելու վճռականություն ունենան, դա նախադեպ կստեղծի նար Գազպրոմ Արմենիայի համար, բայց կարծում եմ, անգամ դրան էլ բանը չի հասնի, որովհետև վախից իրենք կտրուկ քայլերի կդիմեն ու վդռուգ կպարզվի, որ գազի գինը իեցնելը միանգամայն հնարավոր է:
Բայց կրկնում եմ, սրա համար պետք է մեր իշխանությունների վճռականություն ու քաղաքական կամք: Եթե չլինի դա, չեն լինի նաև վերոնշյալ բաղձալի հետևաքները:

Կոնստանտին Տեր-Նակալյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *