Մոսկվայում սկսվել են Լավրովի և Քերիի բանակցությունները

timthumb

Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Սա այս տարի նախարարների 20-րդ հանդիպումն է:

Լավրովը և Քերին քննարկելու են Սիրիայի իրադրությունը այդ երկրի աջակցման միջազգային խմբում համատեղ աշխատանքի համատեքստում, Ուկրաինայի իրադությունը և երկկողմ հարաբերությունները:

Բանակցություններից հետո դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *