Սերժ Սարգսյանը ճիշտ է արտահայտվել

Levon-Mutafyan

Սերժ Սարգսյանի գործունեության ու արտահայտությունների մեջ ,,կուրյոզները,, շատ են: Նա կարող է պատվավոր կոչում շնորհել, մեդալով կամ շքանշանով պարգևատրել մարդկանց, որոնց ներկայությունը մեր հանրային դաշտում արդեն իսկ ,,կուրյոզ,, է: Սերժ Սարգսյանը կարող է ,,կուրյոզային,, դեմքերին բարձր պաշտոններ տալ՝ վասն ոհմակի ապահովության:
Ու նրան այդ ամենի մեջ մեղադրում ենք:
Բայց, ի սեր Աստծո, պետք չէ նրան մեղադրել այն բանի համար, որ ասել է. «Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում»:
Ոմանք խելքերին զոռ տալով, հայտարարեցին, թե նախագահը դիվանագիտական սխալ է թույլ տվել, թե արհամարհել է ԼՂՀ անկախությունը, խախտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային էթիկետը և այլն…
Մինչդեռ Սերժ Սարգսյանն արտահայտել է միանգամայն ճիշտ և որևէ իրավական ու դիվանագիտական հետևանք չարտահայտող միտք:
Սերժ Սարգսյանը չի արտաբերել Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունները, որոնք իրավական հասկացություններ են, այլ ասել է՝ Հայաստան և Ղարաբաղ:
Իսկ մի՞թե Լեռնային Ղարաբաղն իբրև աշխարհագրական միավոր Հայաստանի անբաժանելի մասը չէ, մի՞թե Սյունիք-Արցախը Հայկական բարձրավանդակի անքակտելիության մեջ չի մտնում:
Տարբերակել է պետք աշխարհագրական հասկացությունը իրավականից…

Լևոն Մութաֆյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *