Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է չգայթակղվեն Ստերլիգովի փողերով և պարտադրեն այդ մարդուն հեռանալ Արցախից…

levon-mutafyan

Գերման Ստերլիգովը Զորի Բալայանի ծրագրի առաջին ծիծեռնակն է: Հիշում եք, հայր Պուտինին գրված նամակում Արցախի հերոս Զորի Բալայանը հիշեցրել էր Գյուլիստանի պայմանագրի, Արցախը Ռուսաստանի սեփականությունը լինելու մասին և թախանձագին խնդրել, որպեսզի հայր Պուտինը վերցնի Արցախը… Իսկ թե վերցնելուց հետո ում էր հանձնելու՝ բոլորս գիտենք:
Այսօր ԱՄՆ-ը սկսել է մեծ ուշադրություն դարձնել Արցախին, հօդս ցնդեցնել Արցախում ռուսական խաղարարներ մտցնելու պուտին-մեդվեդյան ծրագիրը: Տեսնելով, որ տապալվում են իր ծրագրերը, Պուտինը Արցախ է գործուղել Գերման Ստերլիգովին, որն արդեն խոսում է ,,սլաբոդա,, հիմնելու մասին: Այսինքն, ռուսական կայուն բնակչություն, որն էլ հետագայում կնպաստի Արցախի բռնազավթմանը Ռուսաստանի կողմից…
Հիմա հատկապես, երբ Հայաստանը վերջին հազարամյակում առաջին անգամ մեծագույն պատմական հնարավորություն է ստացել դառնալ հզոր պետություն, Իրանի հետ ջերմացնելով հարաբերությունները՝ վերածվել աշխարհաքաղաքական նոր զարգացումների կենտրոնի, Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է չգայթակղվեն Ստերլիգովի փողերով, պուտինյան հրահանգներով և պարտադրեն այդ մարդուն կամ հեռանալ Արցախից, կամ ապրել իր ընտանիքի հետ՝ զերծ մնալով Արցախը ռուսիֆիկացիայի ենթարկելու իր ծրագրերից:
Սա է միակ ու ճշմարիտ լուծումը:
Այլապես, ոչ միայն Էդիկ Նալբանդյանի ֆրանսիական ժպիտով 6 ազատագրված շրջանը կկորցնենք, այլև ողջ Արցախը…

Լևոն Մութաֆյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. Վերը գրվածը «Վարդանիկն» էլ գիտե…(Շան հետ ախպերացի,փետը ձեռիցդ մի թող՝ սա էլ ժողովուրդը գիտե,պարզապես պիտի չմոռանա….):Ընթացքը ցույց կտա:

Պատասխանել Նուբար Ասլանյան -ին Չեղարկել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *