Ադրբեջանի լեզգիները և թալիշները կոչ են անում չմասնակցել հայ-ադրբեջնական պատերազմին (ԹԱՐՄԱՑՎԱԾ).

Հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում ադրբեջանի թուրքերը մենակ կմնան հայերի դիմաց.

Մասնավորապես, լեզգիների Ռիադերբենդ կայքը հայտնում է, որ գաղտնիք չէ այն փաստը, որ ադրբեջանական բանակում ծառայություն են իրականացնում ազգությամբ լեզգիներ, թալիշներ, ավարներ, ցախուրներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Կայքը նշում է, որ կոռումպացված Ադրբեջանում շատ հաճախ առաջնագծում և հայ զինվորների թիրախում են հայտնվում ազգությամբ ոչ ադրբեջանցիները: Պարզվում է, որ հնարավորություն ունեցող ադրբեջանցիների մեծ մասը իրենց սիրասուն զավակներին ամեն գնով հետ են պահում շփման գծում ծառայելու ռիսկից, իսկ այլազգիներին դա չի հաջողվում: Ահա թե ինչու Ալիևի համար արժեք չունեն սեփական զոհերը: Հոդվածի վերջում կոչ է արվում լեզգիներին ՉՄԱՍՆԱԿՑԵԼ հայ-ադրբեջանական պատերազմին՝ շեշտելով, որ ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ, ՄԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Իսկ թալիշների կայքում ևս փաստում են, որ առաջնագծում հիմանակնում այլազգիներն են կանգնած հայ զինվոր դիմաց ու ավելացնում են, որ իրենց կռիվը ոչ թե հայի դեմ է, այլ՝ թուրքի: Հարցադրում է արվում թե արդյոք հայերն իրենց թշնամի են թե ոչ. մեջբերում «միթե՞ հայերն են մեզ թուրքացնում, միթե՞ հայերն են արգելում մեզ խոսել թալիշերեն, մեր երեխաներին սովորեցնել մայրենի լեզուն, հայերն են ոչնչացնում մեր հնամենի մշակույթը և ուղարկում մեզ կռվի, որի հետ կապ չունենք»: Ավարտելով հոդվածը կայքը կոչ է անում թալիշ զինվորին չկռվել հայի դեմ, այլ պատրաստվել կռվելու Թալիշստանի անկախության համար:

Նշենք, որ լեզգիները և թալիշներն իրենց թվաքանակով Ադրբեջանում զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը:
Առաջիկայում կանդրադառնանք Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների վերաբերմունքը հայերի ու հենց ադրբեջանցիների նկատմամբ թեմային:

Արման Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *