Լրատվական հանրույթի որոշ շրջանակներում գերիշխում է ոչ թե պետությանը օգտակար լինելու, այլ ամեն գնով իրենց թիրախների վրա ցեխ շպրտելու մարմաջը

timthumb

Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը շարունակում է մնալ համընդհանուր քննարկման առանցքում թե լրատվական դաշտում, թե հասարակական հարթակում, և դա բնական է: Անբնական ու անառողջ է այն, որ Սերժ Սարգսյանի ելույթը որոշ շրջանակների, այդ թվում 168 ժամ թերթի և թերթի լրատվական թիմի ղեկավարի կողմից մեկնաբանվում է այնպիսի անհեթեթ և անիմաստ թեզերով, որը հարիր չէ լրատվություն և վերլուծական միտք մատուցելու որևէ ավանդական մեթոդին, անգամ չի տեղավորվում անիմաստ սենսացիաներ փնտրելու և տիրաժավորելու՝ հայաստանյան իրականության մեջ սովորական դարձած գործելաոճի տրամաբանության մեջ:

Ծառուկյան — Սարգսյան վաղուց պատմություն դարձած դիմակայությունը բերել տեղավորել մի ելույթի տողատակերում, որը տրամաբանական ոչ մի կապ չի կարող ունենալ ոչ վաղ անցյալում հանգուցալուծված իրողությունների հետ, մեղմ ասած անհասկանալի է: Ինչպիսի՞ մոտիվներ կարող են լինել այդպիսի վարքագծի համար՝ չստացված ֆինանսական ակնկալիքները, թե ժամկետանց արջի ծառայությունները իշխանություններին՝ դժվար է ասել:

Բայց այն, որ քաղաքականությունից հեռացած և բարեգործական ծրագրերով իր ժողովրդին անուրանալի ծառայություններ մատուցող, ըստ այդմ՝ բարձր գնահատականի արժանացող մարդուն կրկին ներիշխանական դաշտում տեղավորելու փորձերը հիվանդագին են և դուրս տրամաբանության բոլոր սահմաններից՝ ակնհայտ է:

Ի դեպ, հոգեխանգարմունքի հիմնական աղբյուրներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով: Երեք մանեթանոց լացողներին և մութ սենյակում սև կատու փնտրողներին հիշեցնենք՝ այդ պետական բարձր պարգևը Ծառուկյանին տրվել է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների կազմակերպչական աշխատանքների համար հսկայածավալ նվիրատվությունների համար: Սակայն որոշ լրատվամիջոցներ ու վայ վերլուծաբաններ անգամ այդ երևույթը դարձրին սեփական զառանցանքները տիրաժավորելու առիթ: Եվ դա զարմանալի չէ, քանզի լրատվական հանրույթի որոշ շրջանակներում գերիշխում է ոչ թե ամեն գնով պետությանը օգտակար լինելու, այլ ամեն գնով իրենց թիրախների վրա ցեխ շպրտելու մարմաջը:

Լիլիթ Ասատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *