Ալիևի նման քննադատությունը արևմուտքի նկատմամբ՝ առաջին հերթին Հայաստանի դիվանագիտական պոտենցիալն է ընդգծում

11061661_822853051117105_8406186968768716389_n

Ադրբեջանի Սուլթան Ալիև-կրտսերը, ով իսկապես կրտսեր է՝ սուր քննադատության է արժանացրել Եվրախորհրդարանին՝ մեղադրելով հակաադրբեջանական դիրքորոշման մեջ: Կրտսերը նաև նշել է, որ արևմտյան որոշ երկերեսանի գործիչներ՝ հայկական փողերի հաշվին ապրող կոնգրեսականներ, սենատորներ, քաղաքական գործիչներ, իսլամատյաց են և պատերազմ են հայտարարել Ադրբեջանին, և ըստ կրտսերի՝ այս ամենի հիմքում ոչ թե քաղաքական հաշվարկներն են, այլ՝ նախանձն ու չարակամությունը: Կարծում եմ՝ համոզվեցիք, որ հարևան Սուլթանն իսկապես կրտսեր է և հույս էլ չկա, որ երբևէ «կմեծանա»:

Անկեղծ ասած՝ եվրոպական գործիչներին նման գնահատականներ հասնում են, քանզի նրանք նավթադոլարների պատճառով թույլ են տալիս, որ սուլթանական Ադրբեջանում անկցակցվեն ժողովրդավարական Եվրոպայի օլիմպիական առաջին խաղերը, աչք են փակուն ալիևյան կլանի հակաժողորվրդավարական գորոծողությունների և բռնությունների վրա….

Ալիևի նման քննադատությունը արևմուտքի նկատմամբ՝ առաջին հերթին Հայաստանի դիվանագիտական պոտենցիալն է ընդգծում, ինչպես նաև՝ հայկական սփյուռքի հզորությունը:

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *