Հայաստանը գյուղատնտեսական երկիր է և աշխարհում շատ գյուղատնտեսական երկրներ բարձր բարեկեցություն են ապահովվում սեփական ժողովրդի համար

2310413661438850975

Այս տարի Հայաստանից, ընդհանուր առմամբ, արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց: Հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է 18 787 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1830 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
Ի դեպ շուկայական գինն էլ բավականին բարձր է եղել: Սա խոսում է այն մասին, որ մի կողմից Հայաստանի սահմաններից դուրս մեծ պահանջարկ ունի հայկական գյուղմթերքը (Մոսկվայի շուկաներում շատ հաճախ այլ պետություններից ներկրվող ապրանքը վաճառվում է հայկականի անվան տակ), մյուս կողմից ակնհայտ է, որ երբ պետությունը կանգնում է գյուղացու կողքին, հողի մշակումն ու ստացվող բարիքներն առավել արգասաբեր են դառնում:
Ի վերջո Հայաստանը գյուղատնտեսական երկիր է և աշխարհում շատ գյուղատնտեսական երկրներ բարձր բարեկեցություն են ապահովվում սեփական ժողովրդի համար:
Կարելի է գնալ այդ ճանապարհով…

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *