Ասադը կարողացավ իր մեջ կամք և վճռականություն գտնել և պայքարել աշխարհի գերհզոր պետությունների և ահաբեկչական խոշորագույն միավորման դեմ

325420_192997380769345_1160314744_o

Անսահմանափակ իշխանություն ունցող Սադդամ Հուսեյնը, Մուբարաքը, Քադաֆֆին, Յանուկովիչը չդիմացան արևմտյան տեխնոլոգաիաների հարվածներին, մեծ հաշվով, քաոսի մեջ թողնելով սեփական ժողովուրդներին և վտանգելով սեփական պետությունների տարածքային ամբողջականությունը, բայց որակյալ կրթություն ստացած և ամենևին էլ բռնապետի իմիջ չունեցող Ասադը կարողացավ իր մեջ կամք և վճռականություն գտնել և պայքարել աշխարհի գերհզոր պետությունների և ահաբեկչական խոշորագույն միավորման դեմ: Սա նախ և առաջ տեսակների և կրթվածության հաղթանակն է. այն, ինչ չկարողացան անել օլիգարխները, կարողանում է անել կրթված, բանիմաց, քաղաքական և պետական գործիչը: Ամիսներ առաջ Ասադը Արևմուտքի կողմից կերտված բռնապետ էր, այսօր ահաբեկչության դեմ պայքարող առաջնորդ: Վլադիմիր Պուտինին հաջողվեց աշխարհին ցույց տալ նախագահ Ասադի իրական դեմքը:
Սիրիայի մեր բարեկամ ժողովուրդը շատ թանկ է վճարում սեփական հայրենիքում, սեփական ավանդույթներով ապրելու իրավունքի համար, բայց նման վճռական և ինքնասիրություն ունեցող ժողովուրդները միշտ կապրեն…

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *