Ժողովուրդը որոշել է և ձեզ ասոմ է ո’չ

10423630_742515232484221_2150992239465962334_n

Քաղաքականությամբ զբաղվող գործիչը պետք է նաև ադեկվատ լինի և ամենակարևորն ունենա ամոթի զգացում: Եթե տեսնում ես, որ քո կոչերին և հացադուլներին արձագանքում են շատ փոքր թվով քաղաքացիներ և հասարակական լայն շերտերը մեղմ ասած անտեսում են քեզ և քո գաղափարները` ապա պետք է քո մեջ ուժ գտնես և գիտակցես, որ դու վարկանիշ և պահանջարկ չունեցող գործիչ ես քո հասարակության մեջ: Եվ այլ զբաղմունք գտնես քեզ` ինքնահաստատվելու և կայանալու համար: Փաստացի, «Ոչ թալանին» երիտասարդական շարժումը վարկաբեկելուց և ոչնչացնելուց հետո Դավիթ Սանասարյանը և նրա մի քանի համախոհները նոր շարժում են ստեղծում`«Ոտքի Հայաստան» ամպագորգոռ անվանմամբ: Ուզում եմ հավատալ, որ եթե Դավիթի կոչով ոտքի կանգնի ոչ ամբողջ Հայաստանը, այլ ընդամենը 50-100 քաղաքացի` այս անգամ գոնե Դավիթ Սանասարյանը կսթափվի և կհասկանա սեփական կշիռն ու կդադարի ամպագորգոռ անուններով նոր շարժումներ և հացադուլներ նախաձեռնելը:
Եվ ընդհանրապես, երբ Դուք ասում եք, որ ժողովուրդը պետք է որոշի, իսկ ձեր կոչին արձագանքում են 50-100 մարդ` դա նշանակում է, որ ժողովուրդը որոշել է և ձեզ ասոմ է ո’չ:

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *