Պետք չէ սեփական կեղտոտ և ապազգային քայլերով փորձել խոսքի ազաատության ջահակիր երևալ

231369271370525370

«Լրատվամիջոցը» կամ «լրագրողը» Պաշտպանության նախարարի տիկնոջը մեղադրում է ծանր հանցագործության մեջ (մարդասպանություն), այնուհետև հայտարարում, որ իրենք ընդամենը զրպարտել են, և զարմանում, որ իրենց նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Պետք չէ զարմանալ. նման մարդկանց, ովքեր վարկաբեկում են լրագրողի մասնագիտությունն ու իրենց աշխատանքով փչացնում լրատվամիջոցի բարի համբավը, ոչ միայն պետք է քրեկան պատասխանատվության ենթարկել, այլ պետք է դուրս վռնդել լրատվական ընտանիքից:
Իսկ նման մարդկանց հետ բարոյական հարթությունում պետք չէ խոսել, քանզի իրեն հայ զգացող լրագրողը պատերազմական վիճակում գտնվող բանակի հրամանատարի ընտանիքը չի փորձի վարկաբեկել…
Եվ ի վերջո, այս ամենում խոսքի ազատության և լրատվամիջոցներին ճնշելու որևէ նշույլ չկա և պետք չէ սեփական կեղտոտ և ապազգային քայլերով փորձել խոսքի ազաատության ջահակիր երևալ: Դուք շարքային, շատ շարքային բանսարկուներ եք և’ լրագրող, և’ հայ կոչվելու բարոյական իրավունք չունեք:
Հայաստանում իսկապես խոսքի ազատության բարձր մակարդակ է, չնայած այն բանին, որ թշնամին ամեն Աստծո օր կրակում է մեր սահմանապահների ուղղությամբ:

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *