Միգուցե Քիմ Քարդաշյանի՞ն հրավիրեք Բաղրամյան …

2310341741435994853
Փաստացի, հանրապետության նախագահը բավարարեց փողոց դուրս եկած երիտասարդների պահանջը և, կարելի է ասել, մինչ նախագահի ելույթը Բաղրամյանում հավաքվածների պայքարը արդյունավետ էր և հասավ հաջողության: Այսօր այդ պայքարը վարկաբեկվում և փչանում է որոշ ամբիցիոզ և եսակենտրոն գործիչների պատճառով, ովքեր սեփական ամբիցիաների համար փակ են պահում Բաղրամյան պողոտան, բայց մեծ թվով մարդիկ այլևս չեն մասնակցում այդ ակցիաներին: Փաստացի, այս պահին շատ փոքր թվով քաղաքացիներ ինքնանպատակ փակ են պահում Բաղրամյանը և մի կողմից ոստիկանությունը պողոտան բացելու փորձ չի անում, մյուս կողմից, այդտեղ մնալով, գրանտակերներն ու չստացված քաղաքական գործիչներն ուղղակի վարկաբեկում են փողոց դուրս գալով որևէ խնդիր լուծելու գաղափարը: Կարծում եմ` այս պայքարի իրական կազմակերպիչներն ու մասնակիցները իրենք պետք է հեռացեն աղբամանները Բաղրամյանից և ստիպեն այնտեղ մնացած փոքրաթիվ մարդկանց հեռանալ և չվարկաբեկել իրենց պայքարը:
Մարդկանց բազմություն ապահովվելու համար` Ռուբեն Հախվերդյանի կամ մեկ այլ աստղի համերգ կազմակերպել Բաղրամյանում ևս անհեթեթ է, և առաջին հերթին իրենց մտավորական համարող այդ գործիչները պետք է հրաժարվեն և չգնան Բաղրամյան: Իսկ միգուցե Քիմ Քարդաշյանի՞ն հրավիրեք Բաղրամյան …

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *