Սաակաշվիլուց սուպերմեն կերտելու գործին լծվել են նաև հայաստանյան պռոամերիկյան լրատվականները

546133_310380282364387_479007053_n

Ակնահայտ է, որ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին և Օդեսայի այսօրվա գուբերնատոր Սաակաշվիլին ամերիկյան պրոեկտ են, ումից նահանգները կերտում են կոռուպցիայի դեմ պայքարող, ազնիվ, սկզբունքային և ծայրահեղ ռուսատյաց մի կերպար, ով հայտնվում է այնտեղ, որտեղ կա խնդիր, և փրկելով տեղի ժողովրդին՝ ապացուցում, թե որքան վատն են ռուսները և որքան արդարացի են արևմտյան արժեքները: Հետաքրքիր է, որ Սաակաշվիլուց սուպերմեն կերտելու գործին լծվել են նաև հայաստանյան պռոամերիկյան լրատվականները՝ խնդիր ունենալով Հայաստանում ևս այս «վերազգային», «վերմարդկային» և «վեհ գերմարդու» հերոսացմանը:
Իրականում Սաակաշվիլին մեկ օրվա ընթացքում Վրաստանի քարտեզը ձևափոխեց, կորցնելով Աբխազիան և Հարավային Օսիան, ձեռք բերելով գալստուկ ուտողի համբավ: Իրականում բիզնեսից և տնտեսությունից ոչինչ չհասականալով՝ միայն ամերիկյան փողերով Սաակաշվիլին կառուցեց գեղեցիկ շենքեր, ենթակառուցվածքներ , որոնք առանց բիզնես տրամաբանության , առանց դրսի փողերի հեռանկարներ (դա փաստում են նաև Վրաստանի այսoրվա իշխանությունները , ովքեր Սաակաշվիլիի փուչիկ տնտեսության ձեռքը ուղղակի կրակն են ընկել ) և ի վերջո, «գերհզոր» Սաակաշվիլին այսօր իր հայրենիքում համարվում է հանցագործ, և փախչելով սեփական հայրենիքից՝ խուսափում է կանգնել դատարանի առջև: Նույն ամերիկյան փողերով, և պռախոդով «սուպերմենը» Օդեսայում շարունակում է իր ամերիկյան պրոեկտը, և վստահ եմ՝ կարճ ժամանակ անց, թեկուզ այս քաղաքում, կհայտնվեն գեղեցիկ շենքեր և ենթակառուցվաքներ. նա կարժանանա տեղի ժողովրդի հակակրանքին և ատելությանը ինչպես Վրատանում, և ստիպված կլինի փախչել Օդեսայից՝ տեղի դատարանի առջև չկանգնելու համար :
Այնպես, որ հայաստանյան պռոամերիկյան «խիստ ազնիվ» լրատվականներին խորհորդ եմ տալիս առավել դրական պերսոնաժներ գտնել ամերիկյան «վեհ» և «մարդակենտրոն» արժեքները և «սուպերմեններին» պրոպագանդելու համար :
Ի դեպ, Սաակաշվիլին Վրաստանում կոռուպցիան չի վերացրել, այլ՝ բարձրացրել է նոր մակարդակի, և ի դեպ, ԱՄՆ-ում կոռուպցիան ևս այլ մակարդակի վրա է և դրանով զբաղվում են լոբբիստական ընկերությունները օրենքով սահմանված կարգով :

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. հարեւանի հարսը սիրուն ա՞…

Պատասխանել Նուբար Ասլանյան -ին Չեղարկել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *