Շերը ապրում է մի երկրում, որտեղ ոստիկանը օրենք խախտելու համար երեխա է գնդակահարում, բայց քննադատում է Հայաստանի ոստիկաններին

11061661_822853051117105_8406186968768716389_n
Նույնիսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չժամանած մեր հայրենակից Շերը անդրադարձել է վերջին օրերին Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձություններին և էլեկտրաէներգիայի թանկացմանը` դրանում մեղադրելով Ռուսաստանին: Ակնհայտ է, որ արևմուտքում ապրող ազգությամբ հայ հայտնիները, որոնցից շատերը նույնիսկ Հայաստանում չեն եղել, օգտագործվում են արևմուտքի կողմից` հայ-ռուսական հարաբերություններ փչացնելու, արևմտյան տրամաբանության ներքո, բայց ակնհայտ է, որ այս աստղերից շատերը իրականում մեծ ազդեցություն չունեն Հայաստանում ապրող և Հայաստանի ճակատագրով մտահոգ հայերի շրջանում, քանզի նրանք երբեք չեն կիսել մեր ցավն ու առօրյան և իրականում չեն ապրում մեր կյանքով: Շերը ապրում է մի երկրում, որտեղ ոստիկանը օրենք խախտելու համար երեխա է գնդակահարում և նրա գործողությունները համարվում են իրավաչափ, բայց քննադատում է Հայաստանի ոստիկաններին, ովքեր 10 օր շարունակ հանդուրժում են, որ մի խումբ մարդիկ փակ պահեն Երևանի գլխավոր պողոտաներից մեկը:
Օբյեկտիվ չե’ք տիկին Շեր…
Զարմանալի է, որ Շերը ոչ մի բառ չի գրել Բիբինի և Ռոբերտ Նազարյանի մասին )

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *