«Օբյեկտիվ լրատվության շահերը սպասարկող» թերթերի, լրատվական կայքերի սեփականատերերը մի քանի անգամ ավելի մեծ կարողություն ունեն, քան Վլադիմիր Հակոբյանը

default

Նախագահի նորանշանակ մամուլի խոսնակը Էթիկայի հանձնաժողովում ներկայացրել է իր հայտարարագիրը. 1 բնակարան, մոտ 4 միլիոն դրամ տարեկան աշխատավարձ ԱԱԾ-ում, ինչպես նաև ունի 337 հազար 500 դրամի չափով վերցրած վարկ: Չափազանց պարզ և համեստ ֆինանսական կարողություններ ունեցող հայ ընտանիքի զավակ: Հիմա առաջարկում եմ հայտարարագրեր ներկայացնեն «հայրենական ազատ խոսքի», « օբյեկտիվ լրատվության և մամուլի շահերը սպասարկող», իրենց «ժողովրդի ծառան» համարող, չորրորդ իշխանության ներկայացուցիչները, այսպես կոչված թերթերի գլխավոր խմբագրերը, լրատվական կայքերի խմբագրերն ու սեփականատերերը և կտեսնեք, որ նախագահի մամուլի խոսնակը, ում շատ շատերը քննադատում էին Ազգային Անվտանգության աշխատակից լինելու համար, ինչը իրականում միայն հպարտանալու առիթ է, մի քանի անգամ ավելի մեծ կարողություն և հարստություն ունեն, քան Վլադիմիր Հակոբյանը: Ի դեպ վստահ եմ, որ ԱԱԾ-ի աշխատակիցների ճնշող մեծամասնության հայտարարագրեը շատ քիչ կտարբերվեն Վլադիմիր Հակոբյանի հայտարարագրից:

Մենուա Հարությունյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *