Կեղծ «գողական» գաղափարախոսությունը պետք է արմատախիլ անել

Menua-Harutyunyan
Կռիվ է անում միայն Սուրեն Խաչատրյանի որդի՞ն, իհարկե՝ ո՛չ: Նմանատիպ կռիվներ և ծեծկռտուքներ կարող են լինել ամեն օր, յուրաքանչյուրիս մասնակցությամբ: Սա մտածելակերպի պրոբլեմ է, քանզի մեզանից յուրաքանչյուրը մտածում է, որ սեփական արժանապատվությունն ու «ճիշտը» պետք է ապացուցի բռունցքների և «ռազբոռկաների» ճանապարհով,այլ ոչ երբեք՝ օրենքի: Բայց, երբ մենք ծեծելու փոխարեն ծեծ ենք ուտում, հիշում ենք օրենքը, ոստիկաններին և սկսում՝ բողոքել, որ մեզ ծեծել են, իսկ երբ մենք էնք ծեծում և ծեծվածները բողոքում են, մենք նրանց համարում են «գործ տվող», մոռանալով, որ ինչ որ ժամանակ առաջ ինքներս էինք ծեծված «գործ տալիս»: Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը և վերջ տանք միջնադարյան պատկերացումներով, այսինքն՝ ծեծուջարդի , հայհոյանքի կամ ուժի դիրքերից «տղայական» հարցեր լուծելու մտածելակերպին: Եկեք ապրենք օրենքով. վիրավորված լինելու դեպքում դիմենք ոստիկանի, այլ ոչ՝ մեր բազկի օգնությանը և շատ բան մեր կյանքում կփոխվի: Մնացյալ բոլոր խոսակցություններն, ուղղակի, անհեթեթ են, անիմաստ և սին: Սովետական տարիներից ժառանգություն մնացած կեղծ «գողական» գաղափարախոսությունը պետք է արմատախիլ անել մեր նոր սերնդի տեսադաշտից:

Մենուա Հարությունյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *