Հետայսու քաղաքացիական շարժումները լինելու են իշխանության ճակատին դրված խոժոռ հայացք

11150855_1079810365409923_5078885630574861274_n

Երկարատև պետական ոչ արդյունավետ, սխալ կառավարման հետևանքով Հայաստանում կուտակվել և կուտակվում են բազմաթիվ համակարգային խնդիրներ, որոնք արդեն հաճախակիացող պարբերականությամբ և իրենց ողջ սրությամբ սկսում են գլուխ բարձրացնել: Էներգետիկ ոլորտում տեղի ունեցող վերջին գործընթացները վեր նշվածի վկայություններից են, բայց համապատասխան մարմինների հարցը թանկացմամբ լուծելու տարբերակը բացահայտեց, որ կուտակված խնդիրներին զուգահեռ կա նաև մեկ այլ կուտակում` երիտասարդության չիրացված էներգետիկ կուտակումը, և տեղի ունեցավ այս երկու կուտակումների առաջին բախումը:
Սերնդափոխությունը և ժամանակակից տեխնոլոգիաները դարձան կարևոր գործոններ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը նոր որակական ընթացք ապահովելու համար: Թանկացման դեմ ցույցերում տիրող հիանալի մթնոլորտը, միմյանց հանդեպ հարգանքն ու հանդուրժողականությունը ձևավորում են քաղաքացու անհատական պատասխանատվության զգացումը, իսկ պատասխանատու քաղաքացին իսկապես ազատ քաղաքացին է, որին հնարավոր չէ վախեցնել և կաշառել ընտրությունների ժամանակ: Սա երիտասարդության գիտակից ու ենթագիտակցական պայքարն է ճահճի և հարմարվողականության դեմ: Ես վստահ եմ, որ հետայսու քաղաքացիական շարժումները լինելու են պետական համակարգը հսկող և վերահսկող ամենաուժեղ կառույցները` չունենալով որևէ իրավական լծակ ու իրավասություններ` դրանք լինելու են իշխանության ճակատին դրված խոժոռ հայացք:

Մեսրոպ Եսայան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *