ՀԷՑ-ի տնօրենի աշխատասենյակի մեկ բազկաթոռն արժե 3 միլիոն դրամ…

944419_541274712596827_1631659583_n
ՀԷՑ-ի տնօրենի աշխատասենյակի մեկ բազկաթոռն արժե 3 միլիոն դրամ, այս օրինակը լավ հնարավորություն է տալիս պատկերացնելու` ինչ ճոխությունների մեջ են ապրում ՀԷՑ-ի ղեկավարները, բացի դա, Հայաստանում կա, այսպես կոչված, արտոնյալների դաս, ովքեր իրենց սպառած հոսանքի համար չեն վճարում: Փաստորեն, Երվանդ Զախարյանը, Գալուստ Սահակյանը և մյուս լպրծունները ցանկանում են, որ մենք վճարենք ոմանց արտոնյալ լինելու և ճոխության համար: Բայց այս թանկացումով ՀԷՑ-ի խնդիրները չեն լուծվելու: Վերը նշված պատճառներով պարտքերն անընդհատ մեծանալու են և սրանք փորձելու են սակագինը բարձրացնել: Եվ այստեղ մենք բոլորս մի կարևոր երկընտրանքի առջև ենք` պատրա՞ստ ենք մենք անվերջ վճարել ոմանց ճոխությունների և արտոնությունների համար, թե՞ ընդհակառակը` պատրաստ ենք դուրս գալ ու գրողի ծոցն ուղարկել սրանց:

Մեսրոպ Եսայան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *