Արևմուտքում պատմության դասավանդման միջոցով իրականացվող պրոպագանդան պարզապես նողկալի է

10494764_10152208147542901_1587898368656141157_n

Շատերն արտերկրից գալով նորանկախ Հայաստան՝ գալիս են մի եզրահանգման, որ մեր կրթական համակարգը կեղծված է, հատկապես պատմագիտությունը…

Որոշ ժամանակ այդ միտքն ինձ այնքան էր հետաքրքրել, որ վերջապես որոշեցի լրջորեն հետաքրքրվել այն ծրագրերով, որով ԱՄՆ-ում անցնում են պատմություն դպրոցներում ու բարձրագույն կրթական համակարգերում, սկսեցի արտերկրի ընկերներիս հետ քննարկել իրենց տեսակետներն ուսումնասիրել, վերջապես դասագրքեր հայթայթեցի ու պատմագիտությանը վերաբերող գրքեր:

Արդյունքների հիման վրա ես կորցրի ամենաթանկը, ինչ կարող էի ունենալ… Հավատը մարդկանց նկատմամբ…

Իսկ եթե ավելի լուրջ… ԽՍՀՄ պատմագիտության ինստիտուտները, թուրքական կեղծարարները (սրանք ամենահայտնի կեղծարարներն են) իրենց երազներում անգամ չէին կարող իրենց թույլ տալ նման խեղաթյուրված պատմական ծրագրեր: Այն պրոպագանդան, որ իրականացվում է պատմության դասավանդման միջոցով Արևմուտքում, պարզապես նողկալի է: Բոլոր պատմական դեպքերը խեղաթյուրված են, իսկ հայտնիներն էլ մեկնաբանված են հոլիվուդյան սցենարներով: Բացառապես մի քանի անկողմնակալ գրքեր հայթայթեցի, որոնք քիչ թե շատ մոտ էին համաշխարհային պատմության եղելությանը: Ինչու՞ եմ վստահ… Քանի որ համաշխարհային պատմության ոլորտում գոնե թե ԽՍՀՄ պատմագիտական դպրոցը շատ քիչ է կեղծումներ արել (բացառությամբ հայոց պատմության մասով)… Մի խոսքով միլիոնավոր մարդիկ կեղծ կատեգորիաներով են սնվում ու կրթվում… Եվ կարելի է ասել, ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ դպրոցի կեղծ պատմության պրոպագանդայից… Սկզբունքը նույնն է… Հատկապես եթե հաշվի առնենք թե կեղծողները 2 դեպքում էլ ովքեր են ու ինչ նպատակների են հետապնդում…

Մհեր Ղալեչյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *