Հարկադիր կատարման ծառայությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

11351450_841394072610055_1131808409_n
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց տոնական միջոցառում: Գեղեցիկ ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է Ծառայությունը։
Երեխաների համար կազմակերպվեց տոնական շոու ծրագիր` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Փոքրիկները անակնկալ նվերներ ստացան Ծառայությունից:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորեց փոքրիկներին տոնի առթիվ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն, վառ և լուսավոր ապագա: «Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորի՝ ընտանիքի, հասարակության, պետության խնդիրն է: Աշխատելով այս երեխաների հետ` հարկադիր կատարողները ձգտում են ամեն ինչ անել, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»,-ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Հիշեցնենք՝ Հարկադիր կատարման ծառայության գործառույթներից են ալիմենտներին վերաբերող գանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայումս ընթացքի մեջ է 1823 կատարողական վարույթ, որից 1115-ը՝ մարզերից: Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունն աշխատանք է տանում շուրջ 2661 երեխայի հետ:
11118443_841394079276721_275144053_n
11328791_841394085943387_1618438702_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *