Հանդիսավորությամբ նշվեց հարկադիր կատարողի օրը և ծառայության 17-ամյակը

11225921_829718280444301_1211606901_n
Հայաստանում մայիսի 5-ն արդեն երրորդ տարին նշվում է որպես հարկադիր կատարողի օր:  Հարկադիր կատարման ծառայությունն այսօր տոնում է նաև իր կազմավորման 17-ամյակը:

Տոնական օրը հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկեց երդման արարողությամբ. տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողություն: Ծառայության 9 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները:

Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք կինտեգրվեն ծառայության աշխատանքին և արժանվույնս կծառայեն պետությանն ու ժողովրդին: «Սա մի աշխատանք  է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն և հայրենասիրություն: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն»,- շնորհավորանքի խոսքում նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Երդման արարողությանը հաջորդեց հանդիսավոր նիստը, որի մեկնարկն ազդարարվեց ՀՀ օրհներգով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորեց ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նրանց մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Հարկադիր կատարողի օրվա առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար  6 աշխատակից պարգևատրվեց «Անբասիր ծառայության համար» մեդալով, 24-ը` շնորհակալագրով, 18-ը` հուշանվերով, իսկ 54 աշխատակից արժանացավ դրամական պարգևատրման: Ծառայության 2 աշխատակցի շնորհվեց հերթական կոչում,  4-ը նշանակվեց ավագ հարկադիր կատարողի պաշտոնում, 3 աշխատակցի հայտարարվեց պաշտոնի բարձրացում, 2 ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցին իրենց պաշտոններում, իսկ 2 աշխատակցի նկատմամբ հայտարարված նկատողությունը հանվեց:

Միջոցառման ընթացքում հնչեց նաև հարկադիր կատարողի քայլերգը:
11128280_829718730444256_1959984313_n
11119669_829718283777634_1526806649_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *